Լիսաբոնում՝ Գալուստ Գյուլբենկյանի հիմնադրամի կոնֆերանսների սրահում, ապրիլի 5-ին տեղի ունեցավ միջազգային վեհաժողով՝ նվիրված ճգնաժամային իրավիճակներում բարձրագույն կրթության հիմնահարցերին։ Կոնֆերանսին, որն անց էր կացվում ՄԱԿ Գլխավոր քարտուղարի և Պորտուգալիայի նախագահի հովանու ներքո, մասնակցում էին մի շարք երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ և միջազգային կազմակերպությունների ղեկավարներ։ Հայաստանը համաժողովին հրավիրված էր հատուկ հյուրի կարգավիճակով և ներկայացված էր ի դեմս ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանի։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Վեհաժողովի քննարկման գլխավոր թեման էր՝ ՄԱԿ-ի Կայուն զարգացման 2030 Օրակարգի բարձրագույն կրթությանը վերաբերող նպատակների և միգրանտների ու փախստականների վերաբերյալ ՄԱԿ-ում ընդունված հիմնարար փաստաթղթերի լույսի ներքո Ճգնաժամային իրավիճակներում ինտեգրման և բարձրագույն կրթություն ստանալու կամ այն շարունակելու հնարավորությունների ուսումնասիրմանը և արագ արձագանքման մեխանիզմների ստեղծմանը։ Խոսքն առաջին հերթին վերաբերում էր եվրոպական երկրներում ապաստանած սիրիացի փախստականների հետագա ճակատագրին, ինչպես նաև այլ հակամարտությունների գոտիներին։
Իր ելույթում ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը ներկայացրեց ՀՀ կառավարության ծրագրերը՝ ուղղված Սիրիայից փախստականների ինտեգրմանը և, մասնավորապես, բարձրագույն կրթություն ստանալու կամ այն շարունակելու հնարավորություններին։
Վկայակոչելով ՄԱԿ Կայուն զարգացման հիմնական կարգախոսը, որ «ոչ մեկ չպետք է անտեսվի», ինչպես նաև մարդու իրավունքների հիմնարար կոնվենցիայի դրույթները՝ Աշոտ Հովակիմյանը շեշտեց, որ բարձրագույն կրթություն առանց խտրականության ստանալու իրավունքը պետք է ունենան նաև հակամարտության գոտիներում բնակվող երիտասարդները:
Կոնֆերանսի շրջանակներում փոխնախարարը հանդիպում ունեցավ Գալուստ Գյուլբենկյանի հիմնադրամի նախագահ Իսաբել Մոտայի հետ, այցելեց Հայկական համայնքների բաժանմունք:
Բազմաթիվ բանախոսներ իրենց ելույթներում շեշտեցին Գալուստ Գյուլբենյանի հիմնադրամի դերը տարբեր երկրներում կրթական ծրագրեր իրականացնելու գործում, ինչպես նաև հիմնադրամի աջակցությունը սիրիական ճգնաժամից տուժած փախստականներին։
10:34
10:15
10:10
09:55
09:36
09:29
09:19
09:02
23:14
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02