Ադրբեջանում կայանալիք արտահերթ նախագահական ընտրություններին մասնակցում է 8 թեկնածու՝ այդ թվում նաև գործող ղեկավար Իլհամ Ալիևը, որն այս տարվա փետրվարին արտահերթ նախագահական ընտրությունների մասին հայտարարելուց հետո որևէ կերպ չի բացատրել իր որոշումը:
Անդրադառնալով բազմաթիվ ենթադրությունների առիթ տված կայանալիք ընտրություններին՝ BBC-ն նկատում է, որ Ալիևի մրցակիցների մասին սոցկայքերում շատ քիչ բան է հայտնի:
Աղբյուրը նկատում է, որ որպես թեկնածու գրանցվելու համար, նրանք պետք է առնվազն 40.000 ստորագրություն հավաքեին: Եվ նրանք հավաքել են տասնյակ հազարավոր ստորագրություններ՝ չնայած, որ սոցկայքերում նրանց էջերը առանձնակի ակտիվություն չունեն:
Նշվում է, որ Ադրբեջանի քաղաքական կյանքի համար սոցցանցերը խիստ կարևոր նշանակություն ունեն, քանի որ ընդդիմադիր քաղաքական գործիչներն իրենց ձայնն արտահայտելու այլընտրանքային հարթակ չունեն:
Երկրի իրական ընդդիմությունը զրկված է հեռուստատեսությամբ ելույթ ունենալու հնարավարությունից: Բացի այդ, բազմաթիվ ինտերնետային լրատվամիջոցներ արգելափակված են, ուստի՝ զարմանալի չէ, որ Facebook–ը դառնում է տեղեկության տարածման գլխավոր հարթակը:
«Կան այնպիսի թեկնածուներ, որոնց ֆեյսբուքյան փոստերի տակ ընդամենը ընդամենը 38 «լայք» կա: Եվ այդ թեկնածուներն ընդամենը 3-4 օրվա ընթացքում հավաքել են ավելի քան 40.000 ստորագրություն: Սա ոչ թե երկիր է, այլ կոգնիտիվ դիսոնանս»,-նշել է «Հանրապետական այլընտրանք» կուսակցության անդամ Նատիկ Ջաֆարլին:
Ադրբեջանի ընդդիմությունը, հրաժարվելով մասնակցել արտահերթ ընտրություններին, հայտարարել է, որ Ալիևը նման որոշում է կայացրել, որպեսզի իր մրցակիցները քարոզչություն վարելու ժամանակ չունենան: Նրանք նաև պնդում են, որ գրանցված 8 թեկնածուներին չի կարելի համարել Ալիևի համար լուրջ մրցակից:
Աղբյուրը ենթադրում է, որ ինչպես և 2013թ., այնպես էլ այս անգամ, ընտրությունները կունենան նույն հանգուցալուծումը՝ Ալիևի օգտին կքվեարկի ընտրողների 83-84%-ը:
11:36
11:15
10:52
10:45
10:19
10:03
13:03
18:04
17:42
17:03
16:45
16:44
16:33
16:26
16:15
15:54
15:37
15:17
15:02
14:42
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03