ԱԺ Արտաքին հարաբերությունների և եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում այսօր ակտիվ քննարկում տեղի ունեցավ «Հայաստանի Հանրապետության` մի կողմից, Եվրոպական միության և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների` մյուս կողմից, միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագծի շուրջ։
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը զեկուցեց, որ բանակցային փուլը 14 ամիս է տևել։ Նա հիշեցրեց, որ անցած տարվա նոյեմբերին Սերժ Սարգսյանը համաձայնագիրը բնութագրեց՝ որպես համընդգրկուն փաստաթուղթ, և ասաց, որ այսօր կարող ենք պնդել, որ ստացել ենք հավակնոտ փաստաթուղթ։ Թե ի՞նչ կտա այն, փոխնախարարը նշեց, որ այն հնարավորություն է տալիս ամրապնդել Երևանի և Բրյուսելի միջև երկխոսությունը և սոցիալ-տնտեսական առաջընթացի համար ամուր հիմք ստեղծել, կստեղծվի էներգետիկայի, տրանսպորտի, շրջակա միջավայրի և այլ ոլորտներում ակտիվ համագործակցություն։
Նրա խոսքով՝ համագործակցության նոր ժամանակաշրջան է նշանավորում ՀՀ-ԵՄ առևտրային հարաբերություններում, նոր հնարավորություններ բիզնեսի, ներդրումների, աշխատատեղերի ստեղծման համար.
ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն արձանագրեց, որ համաձայնագիրը ՀՀ արտաքին քաղաքականության հաջողված պատմություններից մեկն է. «Եվ Հայաստանն առաջին անգամ ցույց տվեց մեծ Եվրասիական ցամաքում, որ տարբեր ինտեգրացիոն գործընթացները համադրելի են, եթե կա նման քաղաքական կամք»:
Ա.Աշոտյանի կարծիքով՝ արդեն այս տարի կարող ենք ստորագրել խորհրդարանական գործակցության մասին նոր փաստաթուղթ, այսինքն՝ հարաբերությունները չեն սահմանափակվելու միայն քաղաքական ֆորմատով, այլև կարող են ունենալ ոլորտային ֆորմատներ։ Նա իր հերթին՝ կարևորեց հանրային ուժերի ներառումը հանրայնացման գործում։ Համաձայնագրի գործի դրվելու պտուղները պետք է զգա յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի։
ԱԺ Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի կարծիքով՝ չկա որևէ ոլորտ, որ համաձայնագրի տիրույթից դուրս է, կամ փոփոխություններ չի արվելու այս համաձայնագրով. «Հուսով եմ, որ առաջիկա ամիսներին մեր օրենսդրությունը կմոտարկենք ԵՄ օրենսդրությանը, որևէ ոլորտ դուրս չի մնալու։ Չի ուշանա նաև այն փուլը, որ կսկսվեն վիզաների ազատականացման բանակցությունները»։
Նախագիծը կատարյալ կոնսենսուսով դրական եզրակացություն ստացավ։ Հարցը կքննարկվի ԱԺ վաղվա նիստում՝ մինչև 3 ժամ ռեժիմով։
10:34
10:15
10:10
09:55
09:36
09:29
09:19
09:02
23:14
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02