Հայաստան-Եվրամիություն համաձայնագրով հստակ ձևակերպված է վիզաների ազատականացման անհրաժեշտությունը համապատասխան ժամկետներում: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը:
Հարցին՝ ե՞րբ կտրվի քաղաքական մանդատ՝ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի համար, Կարեն Նազարյանը պատասխանեց. «Դժվար է կանխատեսել: Հույս ունեմ, որ դա տեղի կունենա այս տարվա ընթացքում: Վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի հարցը գտնվում է Եվրամիության անդամ-երկրների իրավասության ներքո: Քննարկումները շարունակվում են»:
Իսկ այն հարցին, թե արդյոք կա՞ն խոչընդոտներ երկխոսության մանդատ տալու համար, Կարեն Նազարյանը պատասխանեց, թե խոչընդոտները ժամկետներն են:
«Ինչպես գիտեք, վիզաների ազատականացման երկխոսությունը բարեփոխումներ պարունակող գործընթաց է, և մենք, դեռևս չստացած գործողության ծրագիր, որն անհրաժեշտ է այդ մեկնարկի իրականացման համար, արդեն սկսել ենք դրա որոշակի տարրերի իրականացումը:
Խոսքը օրենսդրական այն նախաձեռնությունների մասին է, որոնց ականատես եղանք վերջին շրջանում»,- նշեց փոխնախարարը:
Այն մտահոգությունների մասին, որ Վրաստանի և Ուկրաինայի օրինակը Հայաստանի վրա բացասական ազդեցություն կարող է ունենալ, քանի որ այդ երկրների քաղաքացիները, օգտվելով վիզայի ազատականացումից, անվերադարձ մեկնում են իրենց երկրներից, Կարեն Նազարյանն ասաց. «ԵՄ գործընկերներից դեռևս չենք ստացել Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի քաղաքացիների պարագայում համապարփակ զեկույցը, վիճակագրությունը, որպեսզի համեմատություն անենք: Ես չէի ցանկանա, որ վիզաների ազատականացման մեկնարկի գործընթացը կապեինք այդ երկրների հետ: Ամեն երկիր ունի իր առանձնահատկությունները: ԵՄ-ն ինքը տարբերակման գործընթացով է այդ հարցը քննարկում»:
10:47
10:34
10:15
10:10
09:55
09:36
09:29
09:19
09:02
23:14
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:26
23:47
23:33
23:09
22:43
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02