Ապրիլի 9-ին Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Հայաստանում համատեղության կարգով հավատարմագրված շուրջ երկու տասնյակ երկրների դեսպաններին, ովքեր Երևանում են ՀՀ Նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցելու նպատակով։
Ողջունելով դեսպաններին՝ Էդվարդ Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց Հայաստանի համար այս կարևոր իրադարձությանը ներկա գտնվելու համար։
Հանդիպմանն Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանի սահմանադրական փոփոխությունները և կառավարման նոր համակարգը, երկրում ընթացող բարեփոխումները:
Քննարկվեցին Եվրասիական միության շրջանակներում համագործակցության արդյունքները, Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունները։
ԱԳՆ ղեկավարն անդրադարձավ ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններին և ուղղություններին, ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող համատեղ ջանքերը:
Դեսպանների հետ հանդիպմանը արծարծվեցին մերձավորարևելյան տարածաշրջանի զարգացումները, առկա խնդիրների կարգավորման ուղիները և փախստականների շուրջ ստեղծված իրավիճակը և նրանց խնդիրների լուծման ուղղությամբ ջանքերը:
Հանդիպման օրակարգում էր նաև հոկտեմբերին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի և դրա շրջանակներում անցկացվելիք միջոցառումների նախապատրաստական աշխատանքները:
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02