Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, անդրադառնալով սիրիական Դումա բնակավայրում տեղի ունեցած ենթադրյալ քիմիական հարձակմանը, խոստացել է պատասխանատվության ենթարկել բոլոր մեղավորներին, գրում է The Guardian-ը:
Թրամփը մանրամասնել է, որ 48 ժամվա ընթացքում ինքը որոշում կկայացնի քիմհարձակմանն ի պատասխան սիրիական կառավարական զորքերի նկատմամբ ռազմական ճնշում գործադրելու հարցով:
Սպիտակ տան իր աշխատասենյակում լրագրողների հետ հանդիպման ժամանակ 71-ամյա ղեկավարն ասել է, որ ռազմական հարվածի տարբերակը չի բացառվում:
«Եթե դա Ռուսաստանն է, կամ Սիրիան, կամ Իրանը, կամ նրանք բոլորով միասին, մենք դա կպարզենք ու համապատասխան լուծում կտանք»,-ասել է նախագահը:
Թրամփն ընդգծել է, որ արդեն խորհրդակցել է Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի ղեկավարների հետ, որոնք այս հարցի շուրջ հայտարարությամբ հանդես կգան 24-48 ժամվա ընթացքում:
Երբ լրագրողներից մեկը հետաքրքրվել է, թե արդյոք Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է քիմհարձակման համար պատասխանատվություն կրել, Թրամփն ասել է՝ «Այո, չի բացառվում: Եվ եթե պարզվի, որ նա պատասխանատու է, նրա համար շատ ծանր կլինի: Բոլորն էլ վճարելու են՝ և՛ նա, և՛ մյուսները»:
Բրիտանական պարբերականը հիշեցնում է, որ նախորդ տարի Սիրիայի բնակավայրերից մեկում հավանաբար նախագահ Բաշար ալ Ասադի կառավարական զորքերի կողմից իրականացված քիմիական հարձակումից հետո, Թրամփի հրահանգով ԱՄՆ-ն «Տոմահավկ» տեսակի հրթիռներ էր արձակել սիրիական ավիաբազաներից մեկի ուղղությամբ:
Հայտնի է, որ ռուսական և սիրիական զորքերն ապրիլի 9-ին ուսումնասիրել են ենթադրյալ քիմհարձակման իրականացման տարածքն ու քիմիական որևէ նյութի հետք չեն հայտնաբերել: Այժմ ռուսական կողմը պնդում է, որ քիմիական հարձակման մասին լուրերը կեղծ են:
Հիշեցնենք, որ Թրամփը, իր թվիթերյան էջում անդրադառնալով ենթադրյալ քիմիական հարձակման դեպքին, դատապարտել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին շարունակ աջակցելու համար:
«Կան բազմաթիվ զոհեր՝ այդ թվում նաև կանայք ու երեխաներ. անիմաստ քիմիական հարձակում Սիրիայում: Տարածքը, որտեղ իրագործվել է բարբարոսությունը, շրջափակման մեջ է սիրիական բանակի կողմից, ինչի հետևանքով այն ամբողջովին կտրված է արտաքին աշխարհից: Նախագահ Պուտինը, Ռուսաստանը և Իրանը պատասխանատու են կենդանի Ասադին աջակցելու համար: Սրա համար վճարվելիք գինը շատ բարձր է լինելու: Անհապաղ բացեք տարածքը մարդկանց բուժօգնություն տրամադրելու համար: Հերթական առանց պատճառի մարդասիրական ողբերգությունը: Զզվելի է»,-գրել է 71-ամյա Թրամփը:
Հիշեցնենք, որ Դումայում հնարավոր քիմիական հարձակման զոհ է դարձել նվազագույնը 70 մարդ: Սիրիայի իշխանությունները քիմիական հարձակման վերաբերյալ տեղեկատվությունը կեղծ են համարում:
17:08
16:55
15:22
15:15
14:04
10:33
10:06
17:19
15:39
12:33
11:02
20:30
20:26
19:19
13:28
13:04
12:15
11:34
11:09
19:36
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03