«Հայաստանի Հանրապետության` մի կողմից, Եվրոպական միության և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների` մյուս կողմից, միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագիրը վավերացնելու հարցի քննարկմանը «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը հարց ուղղելով ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանին` հետաքրքրվեց Ադրբեջանի հետ ԵՄ-ի համաձայնագրի բանակցություններից. «Արդյոք նույն հռետորաբանությունը և նույն մտեցումնե՞րն են պահպանված»,-հարցրեց նա: Նաև հետաքրքրվեց, թե մուտքի արտոնագրի ազատականացման հարցն ինչ փուլում է: «Կա՞ն նախապայմաններ դրան հասնելու համար, ե՞րբ կարող ենք ակնկալել արդյունք»:
Հիմնական զեկուցող Կարեն Նազարյանը նշեց, որ ԵՄ-ի միջազգային բանակցությունների պրակտիկան հուշում է, որ քննարկումներն ընթանում են փակ ռեժիմով, ու դրա բովանդակության մասին չի իրազեկվում երրորդ կողմը, քանի որ դա կարող է վտանգել հանրային և պետական շահերը:
«Տեղյակ ենք, որ ԵՄ-Ադրբեջան բանակցությունների շրջանակում քննարկվում է հակամարտությունների կարգավորման խնդիրը, ինչպես առկա է մեր համաձայնագրի պարագայում, և մենք ասել ենք ԵՄ մեր գործընկերներին սկզբունքային և առավել կարևոր միասնական դիրքորոշում պահպանելու մասին: Դա կարևոր է հակամարտության կարգավորման ընթացքը լավագույնս պահվելու համար, և մենք ունենք հավաստումներ, որ ԵՄ-ն կպահպանի իր հայտարարած մոտեցումը, հուսանք, որ դրա ականատեսը կլինենք շուտով»,-ասաց նա:
Վիզաների ազատականացման մասին Կարեն Նազարյանը նշեց, որ երկխոսության մեկնարկը երկուստեք հանձնառություն է։ «Հույս ունենք, որ ԵՄ-ի կողմից կտրամադրվի գործողությունների ծրագիր, որը բարեփոխումներ պարունակող գործընթաց կլինի։ Մենք արդեն մի շարք օրենսդրական նախաձեռնություններ ենք արել. համաձայնագրի վավերացման մեկնարկի համար նախապայման հանդիսացող բոլոր քայլերը ձեռնարկել ենք, ու ԵՄ-ն, կարծում ենք, դա կգնահատի»,-ասաց նա:
18:19
18:04
17:29
17:05
16:45
16:29
16:02
13:42
13:24
13:08
12:44
12:35
12:21
12:03
11:58
11:49
11:33
11:12
10:56
10:34
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44