Մենք բազմիցս ասել ենք, որ նման պայմաններում ճիշտ կլինի, որ վարչապետի պաշտոնում առաջադրվի Հայաստանի Հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Վաղը կլինի կուսակցության գործադիր մարմնի նիստ, մենք կքննարկենք այդ առաջարկը՝ Սերժ Սարգսյանի թեկնածությունը ներկայացնելու վերաբերյալ: Էթիկայի և կոռեկտության կանոններից ելնելով՝ չեմ ուզում գնահատականներ հնչեցնել, բայց կարծում եմ, որ որևէ մեկի համար դժվար չէ կանխորոշել, թե ինչ պետք է լինի»,- նշեց նա:
Հարցին՝ թե Կարեն Կարապետյանին ՀՀԿ-ն «օգտագործեց» քաղաքացիների ձայները ստանալու համար, Շարմազանովը պատասխանեց. «Մի մտեք մատի ու մատանու արանքը, պետք չէ դիտարկել ՀՀԿ-ին և Կարեն Կարապետյանին տարբեր տիրույթներում: Կարեն Կարապետյանը մեր կուսակցության առանցքային գործիչներից մեկն է, եղել է ու կլինի:
Մենք թիմային խաղացողներ ենք, մեր նպատակն անձնավորված չէ, մեր նպատակն է ծառայել ՀՀ-ին»։
ԱԺ փոխնախագահի խոսքով՝ խորհրդարանական հանրապետություններում էականը քաղաքական թիմերն են, ընտրվում է քաղաքական թիմ, որը ստանում է իշխանություն ձևավորելու մանդատ:
«Կարեն Կարապետյանը մեր կուսակցության նախագահի առաջին տեղակալն է, և ինչպես ասել եմ, նա և՛ կառավարման համակարգում, և՛ ՀՀԿ-ում ունի իր լուրջ անելիքը»,- նշեց նա՝ ավելացնելով, որ իրենք գոհ են Կարեն Կարապետյանի աշխատանքից:
Շարմազանովը համաձայնեց այն տեսակետների հետ, որ վարչապետ Կարեն Կարապետյանը դարձավ փոփոխությունների սիմվոլ:
Ճշտող հարցին, թե եթե ՀՀԿ-ն գոհ է Կարեն Կարապետյանի աշխատանքից, ինչո՞ւ այդ դեպքում նրան չի տալիս շարունակելու հնարավորություն, երբ հատկապես ԱՎԾ տվյալներով նրա կառավարման ժամանակ տնտեսական աճ ու ակտիվություն է գրանցվել, Էդուարդ Շարմազանովն այսպես պատասխանեց. «Նրա կառավարությունը ՀՀԿ և ՀՅԴ կառավարությունն է: Դրա մասին ես ասել եմ Կարեն Կարապետյանի ներկայությամբ: Նա անկուսակցական չէ, իշխող ՀՀԿ-ի երկրորդ դեմքն է: Այս կառավարության քաղաքական պատասխանատուն բացառապես ՀՀԿ ու ՀՅԴ կոալիցիան է: Այո, կառավարությունը դրական, լավ աշխատել է, արդյունքները տեսանելի են, դրանք արվել են քաղաքական մեծամասնության պառլամենտական լուրջ աջակցությամբ: Այդ ամենը չէր լինի առանց նախագահ Սերժ Սարգսյանի աջակցության»:
Խորհրդարանի փոխխոսնակն ասաց, որ մինչև ապրիլի 9-ը վարչապետն ուներ այլ ֆունկցիաներ, ապրիլի 9-ից հետո՝ այլ, և պետության վարչապետը մինչև ապրիլի 9-ը պետության լիդերը չէր: 
«Այդ իմաստով մենք չենք սահմանափակել, չենք փոքրացրել Կարեն Կարապետյանի լիազորությունները, նա պարզապես չի ունեցել այդ լիազորությունները, որոնք կունենա վարչապետը ապրիլի 17-ից: Նա չի ունեցել արտաքին գործերը, ուժային կառույցները, Անվտանգության խորհուրդը ղեկավարելու իրավունք: Բոլոր այն հեքիաթները, որ մենք Կարեն Կարապետյանի լիազորությունները սահմանափակում ենք, ուտոպիայի ժանրից է: Կառավարման համակարգի առաջամարտիկը, ղեկավարը լինելու է իշխող ուժի ղեկավարը»,- մանրամասնեց նա:
                                        23:19
                                        23:02
                                        22:33
                                        19:02
                                        18:46
                                        18:26
                                        18:03
                                        17:46
                                        17:33
                                        17:27
                                        17:15
                                        16:55
                                        16:44
                                        16:21
                                        16:03
                                        15:56
                                        15:22
                                        14:44
                                        14:23
                                        14:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
                                        09:55
                                        09:45
                                        09:32
                                        09:15
                                        09:01
                                        09:56
                                        09:46
                                        09:33
                                        09:24
                                        09:17
                                        09:01
                                        09:46
                                        09:35
                                        09:22
                                        09:12
                                        09:00
                                        09:56
                                        09:43
                                        09:32
                                        09:15
                                        09:01
                                        10:01
                                        09:46
                                        09:36
                                        09:26
                                        09:13
                                        09:01
                                        09:45
                                        09:33
                                        09:17
                                        09:01
                                        09:19
                                        09:01
                                        09:36
                                        09:28
                                        09:55
                                        09:32
                                        09:15
                                        09:02
                                        09:46
                                        09:32
                                        09:16
                                        09:01
                                        09:01
                                        09:45
                                        09:34
                                        09:18
                                        09:02
                                        09:56
                                        09:42