«Հայաստանի Հանրապետության` մի կողմից, Եվրոպական միության և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների` մյուս կողմից, միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագիրը վավերացնելու հարցի քննարկմանը ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը նկատեց, թե խորհրդանշական է` խորհրդարանական կառավարման անցնելու առաջին իսկ նիստում քննարկվում է այդ առանցքային համաձայնագիրը:
«Խորհրդանշական է այն առումով, որ պետական կառավարման ձևով պայմանավորված` շատ փոփոխություններ են կրել, և դեռ առջևում են և´ ԵՄ-ի, և´ առանձին ԵՄ երկրների հետ համագործակցությունը»,-ասաց նա:
Ֆարմանյանը հորդորեց` չշահարկել ԵՄ դեսպան Սվիտալսկու կողմից հաճախ կիրառվող «տնային աշխատանք» արտահայտությունը, որը, ըստ նրա, թեև բառացի թարգմանվում է «տնային աշխատանք», բայց նկատի է առնվում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայնությունից բխող, կատարվող քայլերը:
«Համաձայնագիրը պատմական նշանակություն ունի ՀՀ-ի համար, և մեր երկրի կողմից իրականցված արտաքին քաղաքականության առանցքային դրվագներից մեկն է: Մի քաղաքականություն, որն իրականացվել է գրեթե ոսկերչական ճշգրտությամբ, քաղաքականություն, որի արդյունքում ՀՀ-ն այսօր Արևելյան գործընկերության միակ պետությունն է, որը լիարժեք անդամակցելով անվտանգության մեկ այլ բևեռի՝ ՀԱՊԿ-ի հետ, լինելով ԵԱՏՄ լիիրավ անդամ, նման ամբիցիոզ համաձայնագիր է ստորագրել, և այսօր քննարկում են վավերացման հարցը»,-ասաց նա:
Սամվել Ֆարմանյանը նկատեց, թե այսօր լավագույն առիթն է արձանագրել, որ այս քննարկումը լավագույն պատասխանն է բոլոր հոռետեսներին, ովքեր ընդամենը մի քանի տարի առաջ այս կամ այլ ամբիոնից քննադատում էին ՀՀ-ի և ԵՄ-ի միջև տարվող քաղաքականությունը և կանխատեսում էին հնարավոր և անհնար դռների փակում, հարաբերությունների վերջ և այլն:
Հաջորդ կարևոր դիտարկումը թեև, ըստ նրա, համաձայնագրում չկա, բայց կարևոր է: «Վերբերում է ՀՀ անվտանգությանն ընդհանրապես: Բոլորս հատել ենք պատմական այն շրջափուլը, երբ անվտանգությունը դիտարկվում է միայն տվյալ երկրի վրա գործադրված ռազմական էքսպանսիան: Կան աշխարհաքաղաքական բևեռներ, ռազմական շահեր և դրանցից բխող մարտահրավերներ: Եվ ահավասիկ ՀՀ-ին հաջողվել է պատմական այս շրջանում, երբ ՌԴ-ի և Արևմուտքի քաղաքական շահերի հակադրմանը թվացյալ այլընտրանքներ չթողնելու իրականություն է, ՀՀ-ին հաջողվել է առանց որևէ կորստի դուրս գալ շահերի տիրույթից և դառնալ յուրահատուկ կամուրջ, որն արժանիորեն գնահատվել է ԵՄ գործընկերների կողմից»,-ասաց նա:
19:02
18:46
18:26
18:03
17:46
17:33
17:27
17:15
16:55
16:44
16:21
16:03
15:56
15:22
14:44
14:23
14:03
13:44
13:22
12:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42