«Մենք ամեն բան անելու ենք, որ այս համաձայանգիրը կյանքի կոչվի, մենք լինելու ենք պահանջատեր»,- այսօր «ՀՀ` մի կողմից, Եվրոպական միության և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների` մյուս կողմից, միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի վավերացման մասին հարցի քննարկման ժամանակ ասաց «Ելք» խմբակցության անունից ելույթ ունեցող Էդմոն Մարուքյանը։
«Հայաստանը երկու ինտեգրացիոն գործընթաց չի վարում, նման բան չկա. ինտեգրացիոն գործընթաց տարվել է միայն ԵՏՄ-ի հետ։ Հայաստանը պետք է թարմացներ ԵՄ-ի հետ իր հնացած պայմանագիրը, որը թարմացվել է, ինչը մենք ողջունել ենք: Այո, մենք ունեցել ենք շանս ավելին ստանալու ԵՄ-ի հետ հարաբերություններում, որից զրկվել ենք: ՀՀ իշխանությունները երկու բան ունեն, որ ամբողջ աշխարհին ասում են. առաջինը, որ երկիրն անցել է խորհրդարանական կառավարման, երկրորդը՝ որ մենք ԵՄ-ի հետ ստորագրել ենք համաձայնագիրը, վաղն էլ վավերացնելու ենք: Խորհրդարանական կառավարման անցնելը, պարզվեց սուտ է, և մենք պահանջելու ենք, որ Հայաստանն անցնի լիարժեք, իրական, ոչ իմիտացիոն խորհրդարանական կառավարման: Երկրորդ, մենք ամեն ինչ անելու ենք, որ ԵՄ-ի հետ համաձայնագիրը իսկապես կյանքի կոչվի: Հայաստանը վաղը կվավերացվի համաձայնագիրը, բայց խաղը սկսվում է դրանից հետո։ Հայաստանը կստեղծի՞ հակակոռուպցիոն մի մարմին, այնպիսի վստահելի մարդկանցով, որոնք կպայքարեն կոռուպցիայի դեմ, Հայաստանն այնպես կանի՞, որ մենք ունենանք անկախ դատական համակարգ, Հայաստանն այնպես կանի՞, որ ՏՄՊՊՀ-ն չլինի այնպիսին, ինչպիսին այսօր է»,- ելությում ասաց Մարուքյանը։
Պատգամավորը հայտնեց, որ «Ելք» դաշինքը մոնիտորինգի է ենթարկելու Հայաստան-ԵՄ համաձայնագիրը. «Մենք մեր վրա բեռ ենք վերցրել սրա հետ կապված, հետևողական ենք լինելու, որ ամեն դրույթ կյանքի կոչվի»։
«Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ նշեց՝ փաստ է, որ համաձայանգիրը քննարկման առարկա դարձավ ի շնորհիվ ՀՀԿ առաջնորդ Սերժ սարգսյանի հեռատես քաղաքականության։
«Մենք պետք հոդորենք ԵՄ մեր գործընկերներին, որ համաձայնագրի տեքստում ընդգրկված դրույթները քաղաքական զարգացումների արդյունքում հետագայում սրանց խեղաթյուրելը անթույլատրելի է։ Ինչպես նշվեց իմ գործընկերների կողմից, հետագայում եթե հարևան Ադրբեջանը եթե նմանատիպ մի համաձայնագիր ստորագրելիս լինի, պետք է հիմք ընդունվի այս համաձայանգրում ամրագրված դրույթները»,- ասաց Բաղդասարյանը։
«Հանրապետական» խմբակցության ղեկավարն ընդդիմադիր գործընկերներին խորհուրդ տվեց. «Ինչքան քիչ խանգարեք և լավատես լինեք, այնքան շուտ կտեսնեք խորհրդարանական կառավարման արդյունքը»։
10:15
10:10
09:55
09:36
09:29
09:19
09:02
23:14
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02