ARM | RUS |

ՀՕՊ-ի դեմ խոսողները քաղաքական շոուով են զբաղվում

02.07.16 | 20:00

ՌԴ-ի հետ համատեղ ՀՕՊ համակարգ ձեւավորելու մասին համաձայնագիրը, չնայած հասարակության մի հատվածի սուր քննադատություններին, վավերացվեց ԱԺ-ի կողմից: Այս փաստաթղթի վերաբերյալ զրուցեցինք պաշտոնաթող գնդապետ, ռազմական վերլուծաբան Հայկ Նահապետյանի հետ:

Նա չի կիսում ՀՕՊ համաձայնագրի շուրջ բարձրացված անհանգստությունը եւ կարծում է, որ հիշյալ փաստաթղթի վավերացումը բխում է Հայաստանի համար առաջնահերթ համարվող՝ ժողովրդի ֆիզիկական անվտանգությունից:

– Հիմնական շեշտադրումը, որն արվում է ՀՕՊ-ի մասին խոսելիս, դա ՀՀ-ի ինքնիշխանության կորուստն է: Եթե դուք ցանկացած երկրի կամ երկրների միավորումի հետ դաշնակցում եք, դուք ձեր սուվերենության մի մասն ընդհանուր դաշտում կորցնում եք: Ինչպես ԽՍՀՄ-ում Խորհրդային Հայաստանն էր: Հիմա եթե ՀՀ-ն ԵՄ անդամ դառնար, արդյո՞ք իր ինքնիշխանության որոշակի էլեմենտներ չէր կորցնելու: Բնականաբար. ցանկացած երկիր, միանալով ինչ-որ քաղաքական, տնտեսական, ֆինանսական բլոկների, որոշակի ինքնիշխանություն է զիջում: Դա շատ նորմալ է, եւ նոր հեծանիվ հայտագործել պետք չէ: Գլոբալիզացվող աշխարհում ամբողջովին սուվերեն լինել գրեթե անհնար է, այն էլ՝ Հայաստանի նման աշխարհագրական դիրք ունեցող պետության դեպքում, երբ ունենք մեր երկրի ֆիզիկական անվտանգությանն սպառնացող ռեալ վտանգ Թուրքիայի կողմից:

Երբ խոսվում է հակաօդային պաշտպանության համակարգի մասին, ապա պետք է նախ հստակեցնել՝ ինչի՞ համար է այն ստեղծվում եւ ումի՞ց պաշտպանվելու համար: Ամենայն հավանականությամբ, դա առաջին հերթին Թուրքիան է, որը համարվում է ՆԱՏՕ-ի արեւելյան ուղղությամբ ամենահզոր պետություններից մեկը: Եթե ՆԱՏՕ-ի անդամ երկրներից մեկը ՀՀ-ի դեմ մարտական խնդիր ունի, ապա դուք գուցե ցո՞ւյց տաք այլընտրանքը, թե ինչպես պետք է դրա դեմն առնել: Բոլոր նրանք, ովքեր ԱԺ ամբիոնից ասում են, թե ՀՕՊ համաձայնագրով մենք մեր ինքնիշխանությունն իբր տալիս ենք այլ պետության, ապա գուցե այլընտրանքի մասի՞ն հայտարարեն: ՆԱՏՕ ե՞ք հրավիրում, որի կազմում է նաեւ Թուրքիան, գուցե թուրքական բանակի՞ն հրավիրեք: Ի դեպ, թուրքական բանակը 1918 թվականին այս տարածքներով արդեն անցել է, բայց ոչ թե ժողովրդի ֆիզիկական գոյությունը պաշտպանելու, այլ ֆիզիկապես բնաջնջելու այն մի փոքր բեկորը, որի վրա հայությունը գտնվում էր: Մենք այլընտրանք չունենք, եթե այնքան հզոր լինեինք, ինչպես Իսրայելը, կկարողանայինք մեր երկրի սահմանները պաշտպանել: Իսկ դրա համար ժամանակ է պետք, որպեսզի մեր զինված ուժերն էլ կայանան, մեր պետությունն ամրանա, ճիշտ դաշնակիցներ ընտրի, ճիշտ հոգեւոր, բարոյական արժեհամակարգի վրա լինի այդ ամենը: Քաղաքականությունը բաժակաճառ չէ, եւ եթե որոշ մարդիկ բարձր ամբիոններից պաթետիկ տոնով խոսում են, իրենց թվում է, թե իրենք շա՜տ խելացի են: Այն պատգամավորները, ովքեր ընդվզում են խնդրո առարկա համաձայնագրի դեմ, տեղյա՞կ են Թուրքիայի երրորդ դաշտային բանակի մարտական խնդրի մասին: Որ այդպես խոսում են, Թուրքիան, ինչ է, վաղը կամ մյուս օրը գալու է մեզ հետ բարիդրացիական հարաբերություննե՞ր ստեղծի: Միայն մի պարագայում, եթե հասկանա, որ Հայաստանի նկատմամբ ցանկացած ոտնձգություն ռազմական առումով խստագույնս կպատժվի: Իսկ դա այս պահի դրությամբ հնարավոր է միմիայն այն դեպքում, երբ որ Հայաստանը որեւիցե ռազմական միավորման մաս է կազմում: Այսօր ՆԱՏՕ-ն է միակ ռազմական ուժեղ, հզոր կառույցը, եւ ավելի փոքր՝ ՀԱՊԿ-ն, որի անդամ է նաեւ ՀՀ-ն: ՆԱՏՕ-ի անդամ պետություն Թուրքիան մեր թշնամին է, եւ ինքը խնդիր ունի Հայաստանը գրավելու: Պետք է սրա՜ մասին բարձրաձայնել, քանի որ այն բնավ հեքիաթ չէ:

– Հետեւապես, ՀՕՊ-ին ընդդեմ հնչող կոշտ ելույթներն ԱԺ ամբիոնից ինչի՞ հետեւանք են՝ պոպուլիզմի՞, պատմությունը լավ չիմանալո՞ւ, թե՞ ոմանք քաղաքական նպատակներ են լուծում այսպիսով:

– Ես կարծում եմ՝ բոլոր Ձեր նշած կոմպոնենտներն էլ կան: Քաղաքական ուժերի ներկայացուցիչներն առիթն օգտագործեցին խոսելու Ռուսաստանի դեմ, օրինակներ բերեցին ՌԴ-ի հետ 200-250 տարի առաջվա մեր հարաբերություններից եւ 200 տարի առաջ տեղի ունեցած հարաբերությունները փորձեցին պրոյեկտել այսօրվա հարաբերությունների վրա: Բա եղա՞վ, բա կարելի՞ է: Պետությունները, ազգերն առաջնորդվում են իրենց ազգային-պետական շահերով: Օրինակ, ընդամենը մի քանի օր առաջ Թուրքիա պետության ազգային-պետական շահերից էր բխում, որ ՌԴ-ի դեմ թշնամական կեցվածք որդեգրեր, եւ այդ որդեգրման դրսեւորումը եղավ «ՍՈւ» ինքնաթիռ խփելը: Թուրքիայի ղեկավարն շտապեց ասել, թե ոչ մի ներողություն էլ չի խնդրելու, որովհետեւ ովքեր որ արել են, ճիշտ են արել, եւ այլն, եւ այլն: Բայց ընդամենը երկու օր հետո ներողություն խնդրեց նույն այդ հայտարարության հեղինակը: Այսինքն՝ այդ պահին Թուրքիայի ղեկավարությունը հասկացավ, որ իրենց վիճակն առանձնապես բարվոք չէ, եւ փորձեցին իրենց հարաբերությունները շտկել: Դա ընդամենը մի կարճ ժամանակաշրջանի ընթացքում է եղել: Մինչդեռ մեր քաղաքական գործիչները 200 եւ ավելի տարիների վաղեմության դեպքերի վրա հիմնվում եւ ասում են, թե ՌԴ-ն այս արեց, այն արեց: Իսկ եթե ես ասեմ, որ Ֆրանսիան ժամանակին՝ 1921թ.-ին, մեր ազատագրական պայքարի ղեկավարներին խոստացել էր, որ պիտի աջակցի Սիս մայրաքաղաքով Կիլիկյան Հայաստան պետության ստեղծմանը եւ չարեց դա: Հիմա, ինչ է, ասենք՝ Ֆրանսիան չարեց դա, հայ-ֆրանսիական հարաբերությունները դավաճանական հենքի վրա՞ են, քանի որ այդ պետությունը 100 տարի առաջ նման բան է արել: Դա ծիծաղելի է: Պատմությունն այս կամ այն պետությանը պիտակավորելու համար չէ, այլ նրա համար, որպեսզի մենք դասեր քաղենք եւ հասկանանք, թե ինչու այս կամ այն պետությունը նման կեցվածք դրսեւորեց, որովհետեւ իր շահերն էր հետապնդում: Երբ որ պատմությունից օրինակներ են բերում այդ մարդիկ, ես էլ կարող եմ հարյուրավոր օրինակներ բերել լրիվ հակառակ կողմից: Օրինակ, ինչպես էին Հայոց ցեղասպանության նախաշեմին իրենց պահում Գերմանիան, Մեծ Բրիտանիան: Խիստ բացասական… հիմա դա հիմք ընդունելով մենք ասենք, որ Գերմանիան Հայաստանի նկատմամբ թշնամական պետությո՞ւն է: Այո, 100 տարի առաջ նման կեցվածք է ունեցել, քանի որ այդ պահին իր շահերն էր սպասարկում: Հիմա իրավիճակն այլ է:

– Եթե չլիներ ապրիլյան չորսօրյա պատերազմը եւ ՌԴ-ի կեցվածքը՝ զենքի վաճառք Ադրբեջանին եւ այլն, ի՞նչ եք կարծում, Հայաստանում դարձյա՞լ նման դիմակայություն կլիներ ՀՕՊ-ի նկատմամբ:

– Նախ՝ ճշգրտում. ոչ թե ապրիլյան չորսօրյա պատերազմ, այլ ռազմական գործողություններ, քանի որ պատերազմը չի ավարտվել 1994-ի հրադադարից առայսօր: Հայ քաղաքական գործիչներն անգամ տերմինների գնահատման մեջ պետք է ճշգրիտ լինեն եւ չասեն չորսօրյա պատերազմ: Եվ երբ ասում եք դիմակայություն, ես այնքան էլ համաձայն չեմ, քանի որ դիմակայությունն ընդամենը մի քանի պատգամավորի կողմից է ցուցաբերվել, իսկ ժողովրդին, եթե համապատասխան գիտելիքներ չունի կոնկրետ խնդրի վերաբերյալ, շատ հեշտ կարելի է մանիպուլացնել: Եթե հակառակ փաստարկը չկա, ժողովրդին ճշմարտությունը չի ասվում, ժողովուրդն ասում է՝ այո, մեր ինքնիշխանությունը խլվեց ՀՕՊ-ով, երբ որ ռուսները համատեղ հակաօդային պաշտպանության համակարգ են ստեղծում, կառավարման համակարգն իրենց մոտ է, հետեւապես, մենք այլեւս պաշտպանված չենք: Իսկ, ինչ է, 1991-92 թվականից առայսօր Թուրքիան ռազմական ոտնձգություն արե՞լ է: Նման փորձ եղավ միայն 1993 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, երբ որ մեր սահմանների մոտ բավականին զինուժ էր կենտրոնացրել, եւ միայն ՌԴ-ի միջամտությամբ՝ այդ ժամանակվա Պնախարար Գրաչովի խիստ կեցվածքից հետո Թուրքիան ընկրկեց: Վերջերս, ի դեպ, քաղաքական գործիչներ են հայտնվել, որոնք ասում են, թե Թուրքիայի ընկրկումը կապված էր ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի ղեկավարության խիստ կեցվածքի հետ: Թուրքիան եթե ՆԱՏՕ-ի անդամ երկիր է եւ հարեւան այլ երկրի դեմ ոտնձգություն է պատրաստվում անել, ինչ է, ՆԱՏՕ-ի ղեկավարությունը չգիտեր, հետո՞ իմացավ եւ սաստեց:

Այսինքն՝ զավեշտի հասնող հիմնավորումներ են բերում, ինչը լուրջ չէ: Իսկ առկա դիմակայությունն ընդամենը քարոզչական դաշտում է, եւ ես, որպես զինվորական եւ սահմանին ծառայած բարձրաստիճան սպա, այդ ամեն ինչը շատ լավ եմ հասկանում: Այդ հակաքարոզչությունն իրենց քաղաքական շոուների համար է, 2016-ի վերջն է մոտենում, շուտով 2017-ի ընտրություններն են, իրենց կողմնորոշումն արեւմտյան է, հետեւապես, հասկանալի է նման կեցվածքը: Այդ նույն դաշտի մարդկանց կուզեի հիմա մի հարց տայիք՝ դուք համաձա՞յն եք, որ ձեր զավակներին ընտանիքներից օտարեն, իսկ այլասերվածների ամուսնություններն օրինականացվեն մեր երկրի օրենքներով: Իրենք ասելու են՝ ոչ: Այդ դեպքում հարց տվեք՝ ինչո՞ւ են ԵՄ-ն ու Հայաստանն այդ մասին համաձայնագիր կնքել, որպեսզի դա ամրագրվի մինչեւ տարվա վերջ: Առաջինի նպատակն է երեխաների իրավունքների պաշտպանության քողի տակ ընտանիքներից օտարելը, եւ այժմ ամբողջ ԵՄ-ն այդ ողբի մեջ է, եւ երկրորդն այլասերվածների իրավունքներն իրավական դաշտում ամրագրելն է:

Հեղինե ՄԱՆՈՒԿՅԱՆ
Աղբյուրը` armsovereignty.com


Առաջիկա շաբաթ սպասվում է ձյուն. ճանապարհներին մերկասառույց կլինի

Առաջիկա շաբաթ սպասվում է ձյուն. ճանապարհներին մերկասառույց...

15:06

Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը ազատվել է թեմակալ առաջնորդի պաշտոնից

Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը ազատվել է թեմակալ առաջնորդի...

14:38

Երևանից Նիժնի Նովգորոդի աերոդրոմ ժամանած Աէրոֆլոտի ուղևորները կտեղավորվեն հյուրանոցում

Երևանից Նիժնի Նովգորոդի աերոդրոմ ժամանած Աէրոֆլոտի ուղևորները կտեղավորվեն...

14:19

Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում․ գյուղերից մեկից հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին 15-ամյա տղան մահացել է

Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում․ գյուղերից մեկից հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին 15-ամյա տղան...

14:04

Սա Ադրբեջանում արտադրվող «Բասարգեչար» գինին է, պիտակին պատկերված է ՀՀ Գեղարքունիքի մարզը. Ասլանյան

Սա Ադրբեջանում արտադրվող «Բասարգեչար» գինին է, պիտակին պատկերված է ՀՀ Գեղարքունիքի մարզը....

13:37

Զվարթնոց» օդանավակայանը հայտնում է Մոսկվայից ուշացող չվերթների մասին

Զվարթնոց» օդանավակայանը հայտնում է Մոսկվայից ուշացող չվերթների...

13:15

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները և քաղաքացիներին ցուցաբերել համապատասխան օգնություն

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները և քաղաքացիներին ցուցաբերել համապատասխան...

13:00

Գարեգին Բ–ի գահակալության 26 տարիների ընթացքում կարգալույծ է հռչակվել 101 հոգևորական. Մայր Աթոռ

Գարեգին Բ–ի գահակալության 26 տարիների ընթացքում կարգալույծ է հռչակվել 101 հոգևորական. Մայր...

15:57

Խամենեին Իրանի բնակիչներին միասնության կոչ է արել բողոքների ֆոնին

Խամենեին Իրանի բնակիչներին միասնության կոչ է արել բողոքների...

15:36

Իրանի խնդրով նկատելի հակասություններ կան ԱՄՆ-ի և Իսրայելի միջև, ի տարբերություն Թրամփի՝ Իսրայելը ցանկանում է հասնել իշխանափոխության. իրանագետ

Իրանի խնդրով նկատելի հակասություններ կան ԱՄՆ-ի և Իսրայելի միջև, ի տարբերություն Թրամփի՝ Իսրայելը...

15:27

Կարեն Շաքարյանը զրկվել է «Արցախի հերոս» կոչումից

Կարեն Շաքարյանը զրկվել է «Արցախի հերոս» կոչումից

15:12

ՍԱՏՄ պահանջով կատարվում է NAN-ի որոշ խմբաքանակների հետկանչ

ՍԱՏՄ պահանջով կատարվում է NAN-ի որոշ խմբաքանակների...

14:06

Ուղիղ. Դատարանը քննում է Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի խափանման միջոցի հարցը

Ուղիղ. Դատարանը քննում է Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի խափանման միջոցի...

13:39

Առողջապահության նախկին նախարարը մերժում է իր գործողությունների քննադատությունը կորոնավիրուսի շրջանում

Առողջապահության նախկին նախարարը մերժում է իր գործողությունների քննադատությունը կորոնավիրուսի...

13:18

Աննա Վարդապետյանը պաշտոնանկ է արել Միքայել Սրբազանի գործով դատախազին

Աննա Վարդապետյանը պաշտոնանկ է արել Միքայել Սրբազանի գործով...

13:02

Ինչո՞ւ են հետաձգել Երևան ՋԷԿ-ի և ԲԷՑ-ի ֆինանսական վարկային պարտավորությունների փակումը. Ղազինյան (Տեսանյութ)

Ինչո՞ւ են հետաձգել Երևան ՋԷԿ-ի և ԲԷՑ-ի ֆինանսական վարկային պարտավորությունների փակումը. Ղազինյան...

12:47

Լարսը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար

Լարսը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար

12:24

Տոնական օրերին հայտնաբերվել է ոչ սթափ 417 վարորդ, արձանագրվել է 810 պատահար

Տոնական օրերին հայտնաբերվել է ոչ սթափ 417 վարորդ, արձանագրվել է 810...

12:09

ՀԷՑ-ն այլևս ծառայում է մեր ժողովրդին. Ռոմանոս Պետրոսյան

ՀԷՑ-ն այլևս ծառայում է մեր ժողովրդին. Ռոմանոս...

11:42

Հունվարի 9-ից Հայաստանը գտնվելու է Միջերկրական ծովից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում, առանձին շրջաններում սպասվում է ձյուն

Հունվարի 9-ից Հայաստանը գտնվելու է Միջերկրական ծովից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում,...

11:26

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ գցել

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ...

09:16

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու համար

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու...

09:01

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55