«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ գլխավոր դատախազությունում քրեական գործ է հարուցվել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Գյումրու լոկոմոտիվային դեպոյում պաշտոնեական դիրքն օգտագործելով, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խոշոր եւ առանձնապես խոշոր չափերի գումարներ խարդախությամբ հափշտակելու եւ փաստաթղթեր կեղծելու առերեւույթ հանցագործությունների դեպքերի առթիվ:
Իրավապահներին դիմել է անձամբ ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն։ Նա տեղեկացրել է, որ իր ընկերության կադրերի գծով երկու աշխատակիցներ կատարել են հափշտակություններ:
Մասնավորապես կադրերի գծով մասնագետը խարդախությամբ գումար հափշտակելու շուրջ նախնական համաձայնության գալով աշխատանքի կազմակերպման եւ նորմավորման գծով առաջատար ինժեների հետ, նշված դիմումը չի ձեւակերպել, այդ աշխատակցին չի հանել հաստիքացուցակից: Համապատասխան փաստաթղթերում կեղծ տվյալներ մտցնելով վերջինիս աշխատանքի հաճախելիության վերաբերյալ՝ դրանք ներկայացրել է հաշվապահություն, ինչի հիման վրա այդ աշխատակցի անվամբ 2014թ. ապրիլից մինչեւ 2018թ. հունվարը դուրս է գրվել 5 520 373 ՀՀ դրամ:
Նույն մեխանիզմով Գյումրու լոկոմոտիվային դեպոյի մեկ այլ աշխատակցի անվամբ 2016թ. հունիսից մինչեւ 2018թ. հունվարը դուրս է գրվել 4 326 906 ՀՀ դրամ գումար։
Ուշագրավ է, որ նման հանցագործությունները միայն Գյումրու դեպոյում չեն իրականացվում։ ՀԿԵ-ի գրեթե բոլոր կայարաններում նույն պատկերն է՝ չարաշահումներ են կատարվում ամենատարբեր ձեւերով։
Մասնավորապես գծային ուղեմասերում՝ գծային տնտեսություններում։ Այստեղ չարաշահումներն ավելի շատ են, քանի որ քիչ մարդ կա աշխատող, խմբով գալիս են աշխատելու, հետո գնում են, իսկ ղեկավարությունը կարող է իր հայեցողությամբ նրանց աշխատանքից հեռացնել, կամ նորերին իբր ընդունել եւ նրանց աշխատավարձերը գրպանել։ Գծային տնտեսություններում հսկայական գումարներ են շրջանառվում։ Ներդրումային ծրագրով առաջնահերթը նախատեսված է գծային աշխատանքներ տանել, հետո նոր նորոգման աշխատանքներ։
Ներդրումային ծրագրով նախատեսված գումարների գրեթե 70 տոկոսը գնում է գծային տնտեսություններ, որտեղ էլ հիմնականում յուրացվում են դրանք։ Գծային տնտեսություններ հիմնականում կան Երեւանում, Սեւանում, Վանաձորում, Գյումրիում, իսկ դեպոյի նորոգման աշխատանքներ տարվում են Երեւանում եւ Գյումրիում։
«Հարավկովկասյան երկաթուղու» արհմիության նախագահ Աշոտ Խլղաթյանը մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց, որ «Հարավկովկասյան երկաթուղիներ»-ում տարիներ շարունակ տեղի ունեցող չարաշահումները միայն հիմա են բացահայտվում, քանի որ Հայաստանում ՌԴ արդեն նախկին դեսպան Իվան Վոլինկինը այլեւս Հայաստանում չէ։ Նրա դիվանագիտական աշխատանքը ավարտվեց, եւ արդեն նոր դեսպան կա նշանակված։
«Վոլինկինի գնալը շատ լուրջ կապ ունի վերջին օրերի գործողություների հետ։ Հենց Վոլինկինն էր Վալկոյի ու մյուսների կնքահայրը։ Մինչ այդ մեր իրավապահները խուսափում էին մտնել երկաթգիծ։ Ես տասնյակ կարծիքներ եմ լսել, որ ասում էին, թե քանի Վոլինկինը այստեղ է, իրենք չեն կարող երկաթգիծ գնալ։ Հիմա այստեղ չի, ու մտան, գործը բացվեց։ Մարտի 23-ին Վոլինկինը գնաց, 29-ին գործը բացվեց»,- ասաց Խլղաթյանը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:
23:16
23:12
22:33
19:04
18:49
18:23
17:56
17:43
17:27
16:52
16:35
16:18
15:53
15:38
15:21
15:04
14:52
14:36
14:23
14:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02