ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգթոնում պաշտոնական այցով գտնվող Կատարի էմիր շեյխ Տամիմ բեն Համադ Ալ Տանիի հետ քննարկել է սպառնալիքը, որն Իրանն ու Ռուսաստանը ներկայացնում են տարածաշրջանի կայունությանը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Սպիտակ տան տարածած հայտարարության մեջ:
«Նախագահը եւ էմիրը քննարկել են տարածաշրջանային հարցեր, այդ թվում՝ Սիրիան, Եմենը եւ Իրանը… Նախագահը եւ էմիրը քննարկել են իրանական եւ ռուսական կործանարար ազդեցությունը, այդ թվում՝ Իրանի եւ Ռուսաստանի դերակատարումը Ասադի ռեժիմի վայրագությունների դեմ պայքարում, սպառնալիքը, որ Իրանն ու Ռուսաստանը ներկայացնում են տարածաշրջանային կայունությանը եւ այս հարցերով Միացյալ Նահանգների ու Կատարի համագործակցության ընդլայնման ուղիները»,- նշված է հայտարարության մեջ:
Նրանք քննարկել են նաեւ Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդում միասնության վերականգնման ճանապարհին եղած խոչընդոտները: «Նրանք համաձայնության են եկել Պարսից ծոցի երկրների միասնության կարեւորության հարցում՝ տարածաշրջանի անվտանգության սպառնալիքների աստիճանի նվազեցման եւ բնակչության բարգավաճման ապահովման համար»,- եզրափակել են Սպիտակ տնից:
17:16
17:03
16:55
14:33
14:16
13:55
13:45
13:21
12:45
12:21
12:05
11:53
11:36
11:15
10:52
10:45
10:19
10:03
13:03
18:04
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03