Հեստապարային ակումբները (սթրիփ ակումբ-խմբ) պետք է բնակավայրերից դուրս լինեն, զուտ տուրիստների համար: Այս մասին այսօր՝, ապրիլի 11-ին, ԱԺ-ում «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ նշեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը:
Նա նաեւ առաջարկեց, որ օրենքով արգելվի բազմաբնակարանային շենքերի առաջին հարկերում շուրջօրյա ռեժիմով աշխատող խանութների գործունեությունը:
Բաբուխանյանի հաջորդ առաջարկը վերաբերում էր արաոկե, դիսկոտեկ, հեստապարային ակումբ (սթրիփ ակումբ-խմբ), բաղնիք, շոգեբաղնիք, սաունա գործունեության տեսակների սահմանափակումներին. Նա առաջարկեց օրենքով սահմանել բնակելի շենքերից նվազագույն 50 մետր հեռավորության պահանջ, իսկ մնացածը թողնել ՏԻՄ-երին: «Որովհետեւ եթե կարաոկեն գտնվում է կողքի շենքում, նույնն է, որ նույն շենքում է: Կարող եմ օրինակներ բերել, որ 100 մետրից այնպես են պատուհանները դխկդխկում, որ մարդ չի կարողանում քնել»,-ասաց Բաբուխանյանը հավելելով, որ նման գործունեության տեսակները պետք է արգելվեն նաեւ պետական հիմնարկ-ձեռնարկությունների շենքերում. «Շատ հաճախ նման շենքերի առաջին հարկերը տրամադրվել են կարաոկե կամ սթրիփ ակումբներին»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքի փոփոխություններով նախատեսում է սահմանափակել գործունեության որոշ տեսակներ: Կարգավորման եւ սահմանափակման ենթակա օբյեկտները հետեւյալն են՝ կարաոկե, դիսկոտեկ, հեստապարային ակումբ (սթրիփ ակումբ-խմաբ), բաղնիք, շոգեբաղնիք, սաունա»,-ընդգծեց փոխնախարարը:
Ըստ կառավարության կողմից առաջարկվող օրինագծի, այդպիսի օբյեկտների տեղակայումը կսահմանափակվի բնակելի շենքերի տարածքում, ինչպես նաեւ կրթական եւ պատմամշակութային հաստատությունների, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերի, բժշկական հաստատությունների տարածքներում:
Բացի այդ, սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների գործունեության թույլտվությունը կտրամադրի համայնքի ղեկավարը, իսկ Երեւան քաղաքում` Երեւանի քաղաքապետը, իսկ սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների տեղակայմանը (հեռավորությանը) ներկայացվող պահանջները կսահմանի համայնքի ավագանին:
Հեստապարային ակումբների դեպքում տուգանքները կլինեն 300-500 հազար դրամի սահմաններում, իսկ կրկնվելու դեպքում՝ 1-1,3 մլն դրամի սահմաններում:
Ինչ վերաբերում է լռության պահանջին, ապա դա խախտելու դեպքում տուգանքները կխստացվի՝ նախատեսելով առաջին անգամ 2000-300 հազար դրամ, կրկնվելու դեպքում՝ մեկ մլն դրամ տուգանք:
Օրենքի որոշ դրույթներ ուժի մեջ կմտնեն 1 տարի հետ, որպեսզի արդեն գործող օբյեկտները տեղափոխվեն օրենքով ընդունելի վայրեր:
17:16
17:03
16:55
14:33
14:16
13:55
13:45
13:21
12:45
12:21
12:05
11:53
11:36
11:15
10:52
10:45
10:19
10:03
13:03
18:04
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03