Հետաքննական լրագրողների միջազգային կոնսորցիումի (ICIJ) կողմից բացահայտված օֆշորային գործունեության մեջ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի որդիների, ինչպես նաև նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսա, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Բերաթ Ալբայրաքի ներգրավվածության մասին հրապարակումներ արած թուրքական Evrensel պարբերականի դեմ դատական գործ է հարուցվել: Այս մասին հայտնում է թուրքական Diken պարբերականը:
Պարբերականի դեմ դատական հայց են ներկայացրել Բերաթ Ալբայրաքը և նրա եղբայրը՝ Սերհաթ Ալբայրաքը: Վերջիններս մեղադրել են լրատվամիջոցին «վիրավորելու» և «զրպարտելու» մեջ: Պարբերականի լուրերի բաժնի պատասխանատու տնօրեն Չաղրը Սարըին սպանռում է մինչև վեց տարվա ազատազրկում:
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի որդիները՝ Էրքամ և Բյուլենթ Յըլդըրըմները, հայտնվել են Paradise Papers-ի օֆշորային սկանդալում:
Կոնսորցիումի հրապարակած նյութերում նշվում է, որ եղբայրները Մալթայում գրանցված երկու ընկերությունների միակ սեփականատերերն են: Առաջինը՝ Hawke Bay Marine Co. Ltd-ն, ստեղծվել է 2004 թվականի ապրիլին: Ընկերությունն ունի կամ ղեկավարում է բեռնափոխադրող նավերով: Երկրորդ ընկերությունը՝ Black Eagle Marine Co. Ltd-ը, գրանցվել է 2007 թվականին: Գրանցված փաստաթղթերը ցույց են տալիս, որ Էրքամը, ով ընկերությունների բաժնետոմսերի մեծ մասի սեփականատերն է, նաև այդ երկու ընկերությունների տնօրենն է: Երկու ընկերություններն էլ 2017 թվականի հոկտեմբերի դրությամբ Մալթայի ընկերությունների ռեգիստրում գրանցված են որպես ակտիվ գործող ընկերություններ:
Զեկույցի համաձայն՝ Մալթայում գտնվող օֆշորային ընկերությունների հետ կապ ունեն նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ընտանիքի անդամները, այդ թվում փեսայի՝ Բերաաթ Ալբայրաքի ավագ եղբայրը՝ Սերհաթ Ալբայրաքը:
14:48
14:28
14:04
13:35
13:03
11:33
11:04
10:17
10:00
00:00
16:46
16:26
16:04
15:42
15:22
15:05
14:45
14:23
14:09
13:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55