Հայաստանի Հանրապետության հիմնական և ավագ 13 դպրոցում այս ուսումնական տարվա սկզբից ներդրվել է ֆինանսական կրթության փորձնական ծրագիրը: Այս մասին հաղորդում է ԿԳՆ մամլո ծառայությունը:
Ֆինանսական կրթության բաղադրիչն ինտեգրված է 2-10-րդ դասարանների «Ես և շրջակա միջավայրը», «Մաթեմատիկա», «Հանրահաշիվ» և «Հասարակագիտություն» առարկաների ծրագրերում: Այդ նպատակով նշված առարկաների ծրագրերում կատարվել է փոփոխություն, որը հաստատվել է ՀՀ ԿԳ նախարարի հրամանով:
Ըստ այդմ` նշված առարկաների ծրագրերում ընդգրկվել են ֆինանսական կրթության թեմաներ, օրինակ` ինչպես վարկերի և ավանդների տեսակների, տոկոսագումարների, աշխատավարձերից կատարվող հարկային պահումների, եկամուտների և ծախսերի հաշվարկի, բյուջեի տնօրինման և ֆինանսական կրթությանն առնչվող այլ հարցերի վերաբերյալ: Ֆինանսական կրթության փորձնական ծրագիրն իրականացվում է ՀՀ կենտրոնական բանկի աջակցությամբ:
Ծրագրի ընթացքը և արդյունավետությունը քննարկելու նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել քննարկում դպրոցների ուսուցիչների, ՀՀ կենտրոնական բանկի և նախարարության ներկայացուցիչների մասնակցությամբ: ՀՀ ԿԳ նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը, կարևորելով փորձնական ծրագրի ներդրումը հանրակրթության համակարգում, շնորհակալություն է հայտնել հանդիպման մասնակիցներին` առաջին քայլերը կատարելու համարձակության համար. «Փորձնական ծրագրին մասնակցելու համարձակությունն առաջին կարևոր քայլն է՝ ֆինանսական կրթության ամբողջական ներդրման և հաջողության ուղղությամբ: Այս ամիսների ընթացքում դուք կուտակել եք փորձ, և այսօր մենք ուզում ենք խնդրել, որ դուք ներկայացնեք այն խնդիրները, որ արձանագրել եք, դրական և բացասական կողմերը, աշակերտների վերաբերմունքը և այլ հարցեր, որ կարևորում եք: Առօրյա աշխատանքում ձեր արձանագրած խնդիրների վերլուծությունը հնարավորություն կտա վերամշակել ծրագիրը»,- նշել է վարչության պետը և հավելել, որ ԿԳ նախարարությունը մտադիր է գալիք ուսումնական տարվա սկզբին ֆինանսական կրթությունը ներդնել հանրապետության մոտ 350 դպրոցներում:
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռքբերվել՝ ներկայացված դիտարկումների և կարծիքների հիման վրա կատարել լրամշակում:
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
10:06
09:44
09:18
09:02
00:00
00:00
12:10
12:03
11:49
11:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47