ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամին «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանիլյանը մինչ հարց կուղղեր, մեջբերեց վարչապետ Կարեն Կարապետյանի վերջին հարցազրույցից մի հատված, որի ժամանակ նշել էր, թե ներկայիս կառավարման կոնֆիգուրացիայով հաջողություններ են գրանցել և շարունակում են նույն կերպ աշխատել: Ըստ նրա` միայն խոստումներ են տրվում, բայց չեն կատարվում:
Նա հարց ուղղեց վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանին. «Ինչքա՞ն աճ պետք է ունենա ՀՀ քաղաքացու կյանքի միջին տևողությունը, որպեսզի կարողանա տեսնել այս կանխատեսումների իրականացումը»:
Վարչապետ Կարապետյանը նշեց, որ իրենք 2017թ-ին 7,5% տնտեսական աճ են ապահովել, երեք ամիսներին էլ կհրապարակեն շուտով, որը կրկին առաջընթացիկ են:
«Այդ աճը ամենաբարձրն է բոլոր իմացած համեմատելի երկրների հետ՝ տարածաշրջան, ԵԱՏՄ, Իրան, Եվրոպա և այլն: Երբ ես խոսում եմ, որ կոնֆիգուրացիան ապացուցել է, և որոշակի հաջողություններ ենք գրանցել և մենք կանխատեսում ենք տնտեսական աճ, որը հիմք կտա երկար հորիզոնով ֆունդամենտալ բարեփոխումներ անել, ես իրականում հավատում եմ, և ավելին` համոզված եմ, որ այս մեկուկես տարում դա ցույց ենք տվել»,-ասաց նա:
Թե ինչքան տնտեսական աճ պետք է ապահովեն, որ յուրաքանչյուր քաղաքացուն հասնի, ըստ վարչապետի՝ հաշվարկելի թիվ է: «Բայց պետք է հաշվի առնել պոտենցիալը և տարածաշրջանը: Այս տարի 4,5% տնտեսական աճ ենք կանխատեսել։ Եթե ֆորսմաժորային իրավիճակ չլինի, կանխատեսում ենք դրանից բարձր թիվ և գալու ենք նրան, որ յուրաքանչյուր քաղաքացի իր վրա զգալու է: Իսկ ինչքա՞ն երկար ապրի, ինչքան երկար ապրի, այնքան լավ»,-ասաց նա:
Թանդիլյանը պնդեց` այն խոստումները, որոնք չեն կատարվել, դրանց թիվն անհամար է:
Վարչապետը շարունակեց. «Իրականում իմ կարծիքը ուզո՞ւմ եք լսել, որ 7.5% աճը բավարար է, որ մեր բոլոր խնդիրները լուծենք՝ ոչ, 100% տնտեսական աճը բավարա՞ր է, որ բոլոր խնդիրները լուծվել՝ ոչ, մեկ տարում հնարավո՞ր է բոլոր խնդիրները լուծել՝ ոչ: Հիմա եկեք մեզ գնահատեք, այսօրվա ստարտային պայմանների մեջ լա՞վ ենք արել, թե չէ: Յուրաքանչյուր հայ ուզում է իր կյանքի որակը փոխել, բայց յուրաքանչյուրի հերթը այդ տարի կարող է չհասնել, այդ պրոցեսն անընդհատ է»,-ասաց նա:
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
12:03
11:46
11:36
11:28
11:28
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55