Թուրքիայում գործող «Հայրենիք» կուսակցության անդամ, թուրք ազգայնական գործիչ Մեհմեդ Ջենգիզը հայտարարել է, որ եթե չլիներ Շվեյցարիայում Դողու Փերինչեքի դեմ բացված դատավարության ժամանակ վերջինիս արդարացրած վճիռը՝ Թուրքիան գուցե ստիպված լիներ ճանաչել Հայոց ցեղասպանությունը, գրում է bolsohays.com-ը:
Հիշեցնենք, որ 2007 թվականի մարտի 9-ին շվեյցարական դատարանը Քրեական օրենսգրքի 216-րդ հոդվածով դատապարտել էր թուրք ազգայնական Դողու Փերինչեքին՝ ինչպես ֆինանսական, այնպես էլ քրեական պատասխանատվության ենթարկելով Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար: Վուդի կանտոնի վերաքննիչ դատարանը և Դաշնային գերագույն դատարանը մերժել էին մարտի 9-ի դատավճռի դեմ ներկայացված բողոքը: 2013 թվականի դեկտեմբերի 17-ին ՄԻԵԴ-ը բավարարել էր Փերինչեքի հայցը:
Շվեյցարիայի կառավարությունը հայց էր ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործը Գերագույն պալատ փոխանցելու խնդրանքով:
Այս գործում Փերինչեքին նույնպես հաջողվել էր հաղթել դատական գործը:
Մեհմեդ Ջենգիզը, ներկայացնելով այս դեպքը որպես Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ պայքարի առանցքային կետ և նշել, որ դրա շնորհիվ Թուրքիան զերծ է մնացել հարցի վերաբերյալ նոր վտանգների առաջ կանգնելուց:
«Ապրիլի 24-ը մոտենալուն զուգահեռ մեր բազմաթիվ դիվանագետներ ներողություն էին խնդրում հայերից: Եթե Փերինչեքի վերաբերյալ դատական որոշումը չլիներ՝ Թուրքիան բախվելու էր ցեղասպանությունը ստիպված ճանաչելու մի իրավիճակի հետ», - ասել է Ջենգիզը:
10:47
10:34
10:15
10:10
09:55
09:36
09:29
09:19
09:02
23:14
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:26
23:47
23:33
23:09
22:43
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02