Այսօր Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» նախաձեռնության տասներկուերորդ օրն է, ինչ նա Գյումրիից ոտքով ճանապարհ է ընկել դեպի Երևան և Ազատության հրապարակ կհասնի քայլարշավի 14-րդ օրը, որտեղ նախատեսված է հանրահավաք:
Այսօր նա իր քայլերը սկսեց Հրազդան քաղաքից` Սասուն Միքայելյանի շտաբի բակից, ուր նաև անցկացրել էր գիշերը: Ավանդույթի համաձայն՝ Նիկոլ Փաշինյանը իր աջակիցների հետ տնկեցին ծառ, որը այս անգամ խորհրդանշական անվանեցին «Երջանիկ Հայաստանի» ծառ:
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում նշեց, որ երեկ սովորականից փոքր-ինչ քիչ են քայլել, որովհետև որոշել են մի փոքր դադար վերցնել: «Երեկ տեղի են ունեցել մի շարք քննարկումներ, նիստեր, մասնավորապես՝ «Քաղաքացիական պայմանագրի» վարչության նիստը, «Իմ քայլը» արշավի շտաբի նիստը, հանդիպումներ ենք ունեցել, մի շարք որոշումներ ենք ընդունել»,- ասաց նա:
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իրենք ամբողջովին պատրաստ են երևանյան գործողությունների ծրագրին: «Մենք հույս ունենք, որ այդ գործողությունների ծրագիրը բերելու է Հայաստանի ժողովրդի համար ցանկալի արդյունք»,- ասաց նա:
«Ելք» խմբակցության ղեկավարն անդրադարձավ այսօր Ազգային ժողովում «Ելք» խմբակցության պատգամավորներ Լենա Նազարյանի և Արարատ Միրզոյանի կողմից իրականացրած ակցիային՝ ամբիոնից Ազատության խորհրդանշական ջահ վառելուն և շնորհակալություն հայտնեց նրանց:
«ՀՀ քաղաքացու ազատության ջահը վառվում է, և այդ ջահը որևէ մեկը չի կարող հանգեցնել, մենք այդ ջահը վառ ենք պահելու՝ անկախ իրադարձությունների որևէ զարգացումից, բայց մենք ասում ենք՝ ՀՀ քաղաքացին ունի շանս իրավիճակը փոխելու»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ այսօր «Ելք» խմբակցության պատգամավորներ Արարատ Միրզոյանը և Լենա Նազարյանը գունավոր ճայթուկներ վառել ԱԺ դահլիճում, ինչից հետո գունավոր ծուխ էր տարածվել։
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
12:03
11:46
11:36
11:28
11:28
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55