ՀՀԿ գործադիր մարմնի նիստում այսօր քննարկվել է Սերժ Սարգսյանին վարչապետի թեկնածու առաջադրելու հարցը: Ինչպես նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, գործադիր մարմնի անդամները միաձայն հավանության են արժանացրել այս առաջարկը, որը շաբաթ օրը ներկայացվելու է խորհրդին:
Նրա խոսքով՝ կուսակցության խորհրդի կողմից նույն որոշումը կայացնելուց հետո ապրիլի 17-ին Ազգային ժողովում տեղի կունենա վարչապետի թեկնածուի ընտրությունը:
«Պարզ չէ՞, որ բացի Սերժ Սարգսյանից որևէ այլ անուն չի էլ քննարկվել: Գործադիր մարմնի բոլոր անդամները համաձայն են կուսակցության նախագահի առաջին տեղակալի առաջարկի հետ, որ այդ պաշտոնում առաջադրվի կուսակցության նախագահը: Այլ առաջարկ չի եղել: Պատրաստ ենք այս առաջարկը ներկայացնել խորհրդին, որն էլ կկայացնի պաշտոնական որոշում»,- նշեց Էդուարդ Շարմազանովը:
«Սերժ Սարգսյանն այն քաղաքական ու պետական գործիչն է, որը առաջնորդվել է պետական, ոչ թե անձնական շահերով: Մենք բարձր ենք գնահատում նախագահի մոտեցումները: Այլ կարծիք չի էլ եղել, այլ թեկնածուի անուն չի էլ հնչել: Պետական գործիչը պետք է առաջնորդվի պետական շահով: Մենք այն քաղաքական ուժն ենք, որը առաջնորդվում է պետության շահով: Պետության շահը պահանջում է, որ վարչապետի թեկնածու առաջադրվի ՀՀԿ նախագահը: Ավելի փորձառու, ավելի իմաստուն, ավելի պատրաստված գործիչ չկա, քան Սերժ Սարգսյանը»,- ասաց ՀՀԿ խոսնակը:
19:02
18:46
18:26
18:03
17:46
17:33
17:27
17:15
16:55
16:44
16:21
16:03
15:56
15:22
14:44
14:23
14:03
13:44
13:22
12:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42