Ըստ հայտարարագրի՝ Հայկազ Բաղմանյանն աննախանձելի վիճակում է գտնվում: Անշարժ գույքի վերաբերյալ տվյալներ չկան, ունեցած դրամական միջոցների մասին նույնպես տեղեկություն չկա: Իսկ տարեկան եկամուտը կազմում է 6,43 դրամ:
Հիշեցնենք, որ այս տարվա մարտի 22-ին Սերժ Սարգսյանի հրամանագրով գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը նշանակվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միացյալ շտաբի պետի տեղակալ՝ կնքելով զինվորական ծառայության անցնելու մասին նոր պայմանագիր՝ երեք տարի ժամկետով»: