Երբ 2015 թ. դեկտեմբերի 2-ին Դիարբեքիրի Սուր գավառում հայտարարված փողոց դուրս գալու արգելքը վերջերս մասամբ վերացվեց, սկսեցին ի հայտ գալ Սուրի կրած վնասների չափերը:
Սուր գավառում գտնվող Սուրբ Կիրակոս եկեղեցում կատարված ուսումնասիրությունները բացահայտեցին, որ վնասվել է ոչ այնքան դրսի, այլ` ներսի կողմից, եկեղեցի, որը 6 ամիս ոչ ոք չէր կարողանում տեսնել` բախումների թատերաբեմում գտնվելու պատճառով:
Դիարբեքիրում մարդու իրավունքների պաշտպանները եկեղեցին այցելելուց հետո հայտնել են, որ եկեղեցու պատերին, տանիքին և զանգակատանը խիստ լուրջ վնասներ չեն հասցվել:
Սակայն, մյուս կողմից, նրանք արձանագրել են, որ եկեղեցու բոլոր ապակիները կոտրվել են, այն օգտագործվել է որպես ռազմակայան, նստարանները պատուհաններին հենելով` պատնեշներ են ստեղծել, ներսում վառարան են սարքել, որում այրել են որոշ նստարաններ, իսկ եկեղեցու ներսը` աղբանոցի վերածել:
Մարդու իրավունքների պաշտպանները նշելով, թե հատկապես մեծ ավերածության է ենթարկվել Սուրբ Կիրակոսի այգում գտնվող փոքր եկեղեցին, նաև հայտնել են. «Թալանվել է եկեղեցու գրասենյակը, կողոպտվել` վաճառվելու նպատակով այստեղ գտնվող գրքերը, ինչպես նաև` նվերները: «Քահանայատուն» անվանվող ներքևի հարկում մի մեծ անցք է բացվել, որից կապ է հաստատվել Սուրբ Կիրակոսի կողքին գտնվող քաղդեական եկեղեցու հետ»:
Մարդու իրավունքների պաշտպանները նաև ընդգծել են, որ մեծ չափով ավերածության է ենթարկվել նաև այն փողոցը, որտեղ գտնվում է Սուրբ Կիրակոս եկեղեցին:
Նրանք հայտնելով, որ այստեղի բոլոր խանութներն ու տները քանդվել են, նախկինում նեղլիկ եղած այդ փողոցն այժմ ամբողջովին դատարկ է և վերածվել է մի բաց տարածքի, նաև շեշտել են, թե Սուրբ Կիրակոս եկեղեցուն և քաղդեական եկեղեցուն պատկանած շուրջ 25 խանութները ևս գետնին են հավասարեցվել:
Մարդու իրավունքների պաշտպանները հայտարարել են. «Հատկապես Մկրտիչ Մարկոսյանի փողոցն այլևս հարթ տարածք է, որից անգամ Մարդինքափըն է երևում: Գյավուր թաղն այլևս մի ամբողջովին դատարկ և մեծ տարածք է: Խճաքարերը հավաքվել են, բայց Յողուրթփազարը փողոցում տները դեռ կանգուն են: Գյավուր թաղում գյավուր չէր մնացել, հիմա թաղամասն էլ չմնաց»:
Աղբյուր` akunq.net
17:23
17:05
16:55
16:22
16:05
12:55
12:48
11:51
11:33
11:12
10:45
10:21
10:02
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34