Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ապացույց ունի առ այն, որ Սիրիայի կառավարական բանակն անցած հանգստյան օրերին Դումա բնակավայրում քիմիական հարձակում է իրականացրել:
Ինչպես հայտնում է BBC-ն, Մակրոնը չի մանրամասնել, թե որտեղից է ստացել այդ տեղեկությունը՝ հավելելով միայն, որ նախագահ Բաշար ալ Ասադի ռեժիմը քլորին գազ է կիրառել:
Ֆրանսիացի ղեկավարն ընդգծել է, որ դեռևս որոշում չի կայացրել քիմիական հարձակմանն ի պատասխան Սիրիային հարվածելու հարցով: Ավելի վաղ Մակրոնն ասել էր, որ հարվածի թիրախում են լինելու Սիրիայի կառավարության ունեցած քիմիական զենքերի պահեստները:
«Ֆրանսիան չի կարող թույլ տալ ռեժիմներին մտածել, որ նրանք կարող են իրենց ուզածը՝ ամենավատ բաներն անել ու խախտել միջազգային իրավունքը»,-ասել է Մակրոնը:
Աղբյուրը նկատում է, որ արևմտյան երկրները ներկայում մտածում են քիմիական հարձակմանն ի պատասխան Սիրիայի կառավարական զորքերին հրթիռային հարված հասցնելու ուղղությամբ:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որը երեկ հայտարարել էր Սիրիային հրթիռակոծելու որոշման մասին, այսօր մանրամասնել է, որ դա կարող է շատ շուտով տեղի ունենալ և կարող է ոչ այնքան շուտ տեղի ունենալ:
Ավելի վաղ Միացյալ Նահանգների ղեկավարը, անդրադառնալով ենթադրյալ քիմիական հարձակման դեպքին, դատապարտել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին շարունակ աջակցելու համար:
14:02
13:37
13:24
13:13
13:02
12:44
12:18
12:03
22:16
21:55
21:49
21:38
21:24
17:16
17:03
16:55
14:33
14:16
13:55
13:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03