Թուրք-հունական հարաբերությունները շարունակում են լարված մնալ՝ Էգեյան ծովում վիճելի կղզիների, ինչպես նաև Թուրքիայում «լրտեսության» մեղադրանքով կալանավորված հույն զինվորականների պատճառով։
ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ Հունաստանի պաշտպանության նախարար Պանոս Կամմենոսը երկրում ընթացող զորավարժություններից մեկի ժամանակ, առանց որևէ երկրի անուն նշելու ասել է.
«Հույն ժողովուրդը պետք է զգոն լինի հակառակորդի և թշնամու հարցում։ Նրանց քայլերը, սպառնալիքները, հայհոյանքները մեզ չեն խեղճացնի։ Հակառակը՝ դրանք մեզ ավելի են ուժեղացնում։ Եթե խիզախություն ունեն, թող փորձեն մտնել երկրի տարածք։ Հույները միասնաբար նրանց կոչնչացնեն»։
Վերոնշյալ հայտարարությանը անդրադարձած «CNNTurk» լրատվական կայքի պնդմամբ՝ այս հայտարարությունն արած հույն պաշտոնյան նկատի է ունեցել հենց Թուրքիային, որի հետ Հունաստանի հարաբերությունները վերջին ժամանակներս խիստ լարված են։
Նշվում է նաև, որ թուրք-հունական հարաբերությունների լարման պատճառներից մեկը եղել է այն, որ Հունաստանը 7000 զինծառայող է ուղարկելու Էգեյան ծովի արևելյան հատվածի կզղիներ, որտեղ հաճախակի են տեղի ունենում թուրք-հունական միջադեպեր։
Հիշեցնենք, որ մարտի 1-ին թուրք-հունական սահմանին գտնվող Էդիրնե անցակետում Թուրքիայի անվտանգության աշխատակիցները ձերբակալել էին 2 հույն զինվորականի։ Զինվորականները սահմանային Կաստանիես անցակետի աշխատակիցներն են, ովքեր եղանակային վատ պայմանների պատճառով մոլորվել էին և սխալմամբ անցնել թուրքական կողմ։
23:16
23:12
22:33
19:04
18:49
18:23
17:56
17:43
17:27
16:52
16:35
16:18
15:53
15:38
15:21
15:04
14:52
14:36
14:23
14:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02