ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզիան դիմել է ՄԱԿ-ին ու նրա դաշնակիցներին՝ կոչ անելով զերծ մնալ ենթադրյալ քիմիական հարձակմանն ի պատասխան Սիրիայի դեմ ուղղված ռազմական հարվածից՝ չբացառելով, որ դա կարող է պատերազմի հանգեցնել ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև:
Ինչպես նշում է Reuters-ը, Նեբենզիան այս մասին ասել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի դռնփակ նիստի ժամանակ:
Աղբյուրը մանրամասնում է, որ նիստն անցկացվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Սիրիան հրթիռակոծելու սպառնալիքի հետևանքով ստեղծված ճգնաժամային իրավիճակի ֆոնին:
«Անհապաղ առաջնահերթություն է պատերազմի վտանգի ցրումը: Կարծում եմ, որ անհատելի սահմանը չի հատվի»,- նիստից հետո լրագրողներին ասել է Նեբենզիան:
Երբ լրագրողներից մեկը հետաքրքրվել է, թե արդյոք պաշտոնյան դա ասելով նկատի ունի ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև պատերազմը, Նեբենզիան ասել է՝ «Ցավոք, մենք չենք կարող դա բացառել, քանի որ տեսաք, թե Վաշինգտոնն ինչ «մեսիջներ» էր հղում:
Դրանք շատ ռազմատենչ էին»:
Հիշեցնենք, որ ռուս-ամերիկյան հարաբերությունների հերթական սրացումը տեղի է ունեցել անցած հանգստյան օրերին սիրիական Դումայում ենթադրյալ քիմիական հարձակումից հետո: Նախագահ Թրամփն ավելի քան 40 մարդու կյանք խլած ենթադրյալ հարձակման համար մեղադրել է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին ու նրան աջակցողներին՝ այդ թվում նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:
Թրամփը, խորհրդակցելով եվրոպական դաշնակիցների հետ, այժմ դիտարկում է Սիրիայի տարածքին հրթիռային հարված հասցնելու հավանականությունը: Մինչդեռ պաշտոնական Մոսկվան հերքել է ենթադրյալ քիմհարձակման մասնակից լինելու մեղադրանքը:
09:45
09:02
00:00
00:00
18:19
18:04
17:29
17:05
16:45
16:29
16:02
13:42
13:24
13:08
12:44
12:35
12:21
12:03
11:58
11:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44