ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ «Սպիտակի երկրաշարժը 30 տարի անց. Փորձ և հեռանկարներ» միջազգային գիտաժողովի նախապատրաստական և կազմակերպչական աշխատանքների քննարկմանը նվիրված հանդիպում՝ ՀՀ ԱԻ նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի և ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ:
Միջազգային գիտաժողովի նպատակն է համախմբել ականավոր և երիտասարդ գիտնականներին՝ կիսվելու փորձով, հանդես գալու զեկույցներով, ինչպես նաև՝ քննարկելու այս բնագավառում առկա նորարարությունները և հետագա մարտահրավերները:
Հանդիպման օրակարգում դրված էին գիտաժողովի բացման և անցկացման ձևաչափի ու վայրի, օտարազգի ականավոր գիտնականների և հասարակական գործիչների հրավիրման, նրանց և հայ գիտնականների կողմից ներկայացվելիք զեկույցների, գիտաժողովի նյութերի՝ ժողովածուի տեսքով հրատարակման, երկրաշարժի հետևանքների վերացման գործում ներդրում ունեցած հայ և օտար գործիչների պարգևատրման, դեպի Գյումրի և էպիկենտրոնային գոտի այցելության, թեմատիկ վարժանքների անցկացման վերաբերյալ հարցեր:
ԱԻ նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն ընդգծեց, որ միջոցառման կարևորությունն ու գլխավոր ուղերձն այն է, որ հայ ժողովուրդը ոչ միայն հիշում է աղետալի երկրաշարժը և հարգում զոհերի հիշատակը, այլև առաջ է նայում և ձգտում ստեղծել դիմակայուն Հայաստան:
«Աղետների ռիսկի նվազեցումն առանց գիտության հնարավոր չէ պատկերացնել՝ ուստի ԱԻ նախարարությունը մշտապես պատրաստակամ է համագործակցել Գիտությունների ազգային ակադեմիայի հետ լայն ձևաչափերով»,- ընդգծեց Դ. Տոնոյանը:
ԱԻ նախարարի պաշտոնակատարը շնորհակալություն հայտնեց ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի աշխատակիցներին տարեսկզբին Լոռու մարզի Թումանյան համայնքում ակտիվացած սողանքի կայունացման աշխատանքներում ցուցաբերած աջակցության և փոխգործակցության համար:
ՀՀ ԳԱԱ նախագահը նշեց, որ ակադեմիայի ինստիտուտները միշտ պատրաստակամ են համատեղ աշխատանքների իրականացման, գիտական խորհրդատվության տրամադրման համար:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև ՀՀ ԱԻ նախարարության և ՀՀ ԳԱԱ միջև տարբեր ոլորտներում գիտատեխնիկական լայն համագործակցություն ձևավորելու հեռանկարները: ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն առաջարկեց կազմել փոխգործակցության վերաբերյալ իրավական փաստաթուղթ, հստակեցնել մասնակից կողմերին և ներառել ԳԱԱ մի շարք ինստիտուտների ևս՝ Երկրաֆիզիկային և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտ, Ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտ, Մեխանիկայի ինստիտուտ և այլն:
Նշենք, որ միջազգային գիտաժողովը նախատեսված է անցկացնել այս տարվա դեկտեմբերի 3-7-ը: Դրա առանցքային թեմաները կլինեն.
· 1988 թ. Սպիտակի երկրաշարժ. դաշտային դիտարկումներ էպիկենտրոնի տարածքում, տարածաշրջանի ներկայիս սեյսմիկությունը, նոր ուսումնասիրություններ և արդյունքներ 30 տարի անց,
· Սեյսմոլոգիական և երկրաֆիզիկական ուսումնասիրություններ, սեյսմոտեկտոնիկա, պալեոսեյսմոլոգիա, արխեոսեյսմոլոգիա և սեյսմակայուն շինարարություն,
· Երկարաբանական վտանգներ, սեյսմիկ վտանգի գնահատում և սեյսմակայունություն,
· Ուժեղ երկրաշարժերի սոցիալական և մշակութային ազդեցությունների ուսումնասիրություններ,
· ԱՌՆ ուղղված ռազմավարություն և միջազգային համագործակցություն:
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
10:06
09:44
09:18
09:02
00:00
00:00
12:10
12:03
11:49
11:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47