Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են արևային էներգետիկայի զարգացման հեռանկարներն ու հնարավորությունները:
Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը զեկուցել է, որ արևային կայանների կառուցման ծրագրի շրջանակում ձևավորվել է արևային էներգետիկայի զարգացման նոր քարտեզ, որի շրջանակում մշակվել է տարբեր վայրերում տարբեր հզորություններով կայանների կառուցման վեց տեխնիկատնտեսական հիմնավորում, որոնցից մեկը եղել է Մասրիկ-1 ծրագիրը:
Փոխնախարարը, ներկայացնելով Մասրիկ-1 55 ՄՎ արևային կայանի կառուցման ներդրողների մրցույթի արդյունքները, նշել է, որ մրցույթը հայտարարվել է 2017 թվականի ապրիլին, փաթեթը ձեռք է բերել 7 տասնյակ ընկերություն, 20-ը դիմել է նախաորակավորման:
Այս փուլն անցել է 10 ընկերություն, իսկ հինգը տվել է ծրագրի իրականացման առաջարկություն: Ըստ մրցույթի կանոնների՝ այն ընկերությունը կամ կոնսորցիումը, ով կառաջարկեր ամենացածր սակագինը, իրավունք կստանար իրականացնել Մասրիկ-1 55 ՄՎ արևային կայանի կառուցման ծրագիրը:
Մրցույթի արդյունքներով ամենացածր սակագինը ներկայացրել է նիդեռլանդական Fotowatio Renewable Ventures B.V և իսպանական FSL Solar S.L. ընկերություններից կազմված կոնսորցիումը: Առաջարկված սակագինն է 0.0419 ԱՄՆ դոլար՝ առանց ԱԱՀ-ի (20.11 դրամ):
Հայկ Հարությունյանը նշել է, որ այժմ նիդեռլանդական ընկերության հետ ընթանում են բանակցություններ, և առաջիկա շաբաթվա ընթացքում վերջինիս ղեկավարները ժամանելու են Հայաստան:
Նախատեսվում է, որ Մասրիկ-1 արևային կայանի կառուցման պայմանագիրը պետք է ստորագրվի մինչ հունիսի մեկը, իսկ կառավարության հաջորդ նիստում ներկայացվելու է ծրագրի մրցույթի հաղթողի վերաբերյալ կառավարության որոշման նախագիծը:
Խորհրդակցությանն անդրադարձ է կատարվել արևային նոր կայանների կառուցման ծրագրերի իրականացմանը, քամու և հողմային էներգետիկայի զարգացմանն ուղղված քայլերին, կուտակիչ հզորություններ կառուցելու հնարավորություններին:
Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ մեր երկրում առկա են այլընտրանքային էներգետիկայի ոլորտում պետություն-մասնավոր համագործակցության մեծ ներուժ ու դրա իրացման լայն հնարավորություններ:
Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ անհրաժեշտ է ակտիվ քայլեր իրականացնել այլընտրանքային էներգետիկայի զարգացման նոր ծրագրերի իրականացման ուղղությամբ, ինչը կնպաստի անվտանգ ու անկախ էներգետիկ համակարգի ամրապնդմանը:
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
10:06
09:44
09:18
09:02
00:00
00:00
12:10
12:03
11:49
11:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47