Հայաստանում կոնյակի արտադրությունը, որը դարերի պատմություն ունի, շարունակում է մնալ որպես խոշոր բիզնես: Երկրի մայրաքաղաք Երևանը կարող է պարծենալ նրանով, որ այստեղ մեկ շնչին բաժին հասնող կոնյակի թորիչներն ավելի շատ են, քան աշխարհի ցանկացած այլ քաղաքում, այդ թվում և ֆրանսիական Կոնյակում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասվում է հեղինակավոր Forbes պարբերականում հրապարակված լայնածավալ հոդվածում, որը վերնագրված է՝ «Բացահայտելով հայկական բրենդիի աշխարհը»:
Հեղինակ Ջոզեֆ Միկալեֆը նշում է, որ Հայաստանն առհասարակ հայտնի է որպես գինու արտադրությամբ զբաղվող աշխարհի հնագույն երկիր: Սակայն կոնյակի արտադրությունը ևս դեպի պատմության խորքերը գնացող պատմություն ունի:
Նա ընդգծում է, որ 19-րդ դարի վերջերին Հայաստանում արդեն ծաղկուն կերպով զարգանում էր կոնյակի արտադրությունը: «Հաշվի առնելով կոնյակի հանրաճանաչությունը Ռուսաստանում, որն այդ ժամանակ դաշնակցում էր Ֆրանսիայի հետ, հայկական բրենդին ևս սկսեց անվանվել կոնյակ՝ մի բան, որը ներկայում շարունակվում է Հայաստանում, Ռուսաստանում և հետխորհրդային մի շարք այլ հանրապետություններում»,- գրում է հեղինակը՝ նշելով, որ հայտնի հայ գործարար Նիկոլայ Շուստովն իրավունք ուներ իր արտադրանքը, որը մատակարարվում էր ռուս ցարին, անվանել կոնյակ: Արդեն 1990 թվականին նրա հիմնած «Շուստով և որդիներ» ընկերության բրենդին Փարիզի Universal Expo-ի ժամանակ խիստ մրցակցության պայմաններում հաղթում է ֆրանսիական Կոնյակ քաղաքի արտադրանքը ներկայացնող ընկերությանը և իրավունք է ստանում պաշտոնապես իր արտադրանքն անվանել «կոնյակ»:
«Խորհրդային Միությունում կոնյակի մեկ քառորդն արտադրվում էր Հայաստանում: 1944 թվականի Յալթային կոնֆերանսի ժամանակ Իոսիֆ Ստալինը Ուինսթոն Չերչիլին և Ֆրանկլին Ռուզվելտին հրամցնում է «Դվին» անունը կրող հայկական կոնյակ, որն արտադրել էր Երևանի կոնյակի գործարանը»,- գրում է հեղինակը՝ նշելով, որ համաձայն լեգենդի՝ Չերչիլն այնքան էր հավանել հայկական կոնյակը, որ նա համաձայնության է գալիս Ստալինի հետ իրեն այդ կոնյակի պարբերաբար մատակարարման հարցի շուրջ:
«Ներկայում երկիրն արտադրում է շուրջ 20 մլն լիտր կոնյակ՝ մոտավորապես 5.7 մլն գալլոն, որի 90 տոկոսն արտահանվում է: Հայկական կոնյակի արտադրությունն ունի մի քանի հետաքրքիր հատկանիշներ: Նախ, այդ արտադրության մեջ օգտագործվում են խաղողի միայն տեղական սորտեր: Հայաստանում հաշվվում է խաղողի ավելի քան 200 տեղական սորտ, որոնց մեծ մասը շատ հին են: Օրենքով սահմանված են խաղողի այն տեսակները, որոնք կարող են օգտագործվել կոնյակի արտադրության համար, որոնց շարքում են Ոսկեհատը, Գառան դմակը, Մսխալին»,- գրում է հեղինակը՝ ընդգծելով, որ Արարատյան դաշտում աճող խաղողի լայն տեսականին օգտագործվում է նաև մրգային օղի պատրաստելու մեջ:
17:19
17:02
16:21
16:02
15:44
15:16
14:47
14:19
14:02
13:37
13:24
13:13
13:02
12:44
12:18
12:03
22:16
21:55
21:49
21:38
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03