1994-95 թվականներին Քաշաթաղի շրջանում վերաբնակվեց նաև Հերիկ գյուղը, որտեղ 1997 թվականից սկսեց գործել հանրակրթական դպրոցը՝ տեղակայված, հարմարեցված բնակելի տներից մեկում: Ինչ-ինչ պատճառներով որոշ ժամանակով փակվեց դպրոցը, գյուղից բնակիչների մեծ մասը տեղափոխվեց այլ վայրեր: 2010 թվականից շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանի ջանքերով Հերիկը վերստին բնակելի դարձավ, 1 տարի անց սկսեց գործել դպրոցը: Սակայն շենքային պայմանները խանգարում էին, որ կրթօջախը գործեր ընդունված կարգով: Հերիկցիներին օգնության հասավ ԱՄՆ-ում գործող «Հայրենասեր» հասարակական կազմակերպությունը, որի աշխատանքների արդյունքում շրջանում հիմնանորոգվել են Լեռնահովիտի և Վուրգավանի դպրոցների շենքերը, իրականացվել այլ բարեգործական ծրագրեր: Անցած, սեպտեմբերին շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանի ուղեկցությամբ «Հայրենասեր»-ի համահիմնադիր ամուսիններ Նելլի-Շուշի Մարտիրոսյանը և Ստեփան Սարգսյանն իրենց դստրիկի՝ Շուշիի հետ մասնակցեցին Հերիկի դպրոցի աշակերտների հանդեսին՝ նվիրված Գիտելիքի օրվան: Խոստացան օգնել, որ Հերիկի դպրոցն ունենա հարմարավետ շենք, և արդեն իրողություն է դառնում նրանց խոստումը: Վերջերս այցելեցի Հերիկ և դպրոցի տնօրեն Սամվել Պագալմյանի ուղեկցությամբ շինհրապարակում ծանոթացա կատարվածաշխատանքներին: Դպրոցի շենքն ունենալու է 11 դասասենյակ, ՆԶՊ կաբինետ ՝ զենքի պահասենյակով, վարչական մաս և մարզադահլիճ: Մեր այցի պահին վարպետները տարբեր աշխատանքներ էին իրականացնում.մի կողմում պատերն էին հարդարում , մարզադահլիճի հատակն էին խճապատում, որ բետոնապատեն և այլն: Շինարարության ղեկավար ԱրմանՄեջլո ւմյանը տեղում չէր, աշղեկ Վալերի Աղաջանյանը տեղեկացրեց, որ շինարարությունում հիմնականում աշխատում են Հերիկի բնակիչները: Հայկ Բակունցը, ով 2016-2017 ուստարվա միակ շրջանավարտն է և Դավիթ Հովոյանը՝ 10-րդ դասարան, այժմ օգնում են վարպետներին, որ սեպտեմբերի 1-ին նորակառույցում սկսեն իրենց դասերը: Շինարարական աշխատանքների իրականացմանը շատ խանգարեց ապրիլյան պատերազմը: Շինարարների մի մասը կամավոր սահման մեկնեց: Ապրիլ-մայիս ամիսներին նույնպես աշխատանքներ կատարվեցին, բայց դանդաղ, և այժմ տղաներն շտապում են՝ լրացնել բացթողածը: Դպրոցի տնօրեն Ս. Պագալմյանը գոհ է շինարարների աշխատանքից, ասաց՝ միշտ լինում է շինարարների մոտ.նվիրումով են աշխատում բոլորը: Հավատում է, որ սեպտեմբերի 1-ին իր աշակերտները Գիտելիքի օրվան նվիրված հանդեսը նոր դպրոցի դահլիճում կկատարեն: Նախնական տվյալներով` մոտ 20 աշակերտ կհաճախի դպրոց, որոնցից 2-ը՝ Եվա Հովոյանը և Գոռ Գրիգորյանը, առաջին դասարան: «Չէի հավատում, որ կգա այս օրը: Շնորհակալ եմ շրջվարչակազմի ղեկավարից, ում ջանքերով իրականանում է մեր գյուղացիների կարևոր երազանքը, շնորհակալություն «Հայրենասեր»-ի համահիմնադիրներին, ովքեր կատարեցին իրենց խոստումը, շնորհակալություն շինարարներին: Դպրոցի ուսուցիչները նույնպես հայտնեցին գոհունակություն՝ վստահեցնելով, որ ավելի նվիրումով են կրթելու իրենց սաներին և հավատով, որ ավելի շատ աշակերտներ կունենան: Դպրոցի շենքի հիմնային աշխատանքներն իրականացնելիս շինարարները գտել են հավերժության նշանով հայոց տապանաքարերի բեկորներ և տեղադրել պատերի մեջ: Զոհրաբ Ըռքոյան Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: Բաժիններ՝ ԵՐԵՎԱՆԻՑ ԴՈՒՐՍ Խորագրեր՝ «ՀԱՅՐԵՆԱՍԵՐ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ, ՀԵՐԻԿ ԳՅՈՒՂ, ՆԵԼԼԻ-ՇՈՒՇԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ, ՍՈՒՐԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ, ՍՏԵՓԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ, ՔԱՇԱԹԱՂԻ ՇՐՋԱՆ Մեկնաբանություններ (0) ՆՄԱՆ ՆՅՈՒԹԵՐ Հայ ըմբիշները 7 մեդալ են նվաճել Ստեփան Սարգսյանի մրցանակների խաղարկությունումՔաշաթաղում բերքահավաքի աշխատանքները վերսկսվում ենՔաշաթաղում գարնանացանը շարունակվում էԱռաջնագծում-3. Նամակները ոգևորում են
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ aravot.am
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47