ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել է իր օգնականներին ուսումնասիրել՝ Միացյալ Նահանգները Տրանս–խաղաղօվկիանոսյան գործընկերություն (ՏԽԳ) վերադարձնելու վերաբերյալ հարցը։ Այս մասին հաղորդում է CNBC–ն՝ հղում անելով Սպիտակ տան ներկայացուցիչ Լինդսի Ուոլթերսի հայտարարությանը։
Նրա խոսքերով՝ նախագահը «ուզում է ևս մեկ անգամ տեսնել, թե արդյոք հնարավոր է համաձայնության գալ ավելի ձեռնտու գործարքի վերաբերյալ»։
Թրամփն ինքը իր Twitter-ում ապրիլի 12-ին նույնպես խոսել էր ավելի շահավետ պայմանների մասին։
«ԱՄՆ–ն կմիանա ՏԽԳ–ին միայն, եթե գործարքը զգալիորեն ավելի լավը լինի, քան այն, ինչ նախագահ Օբաման էր առաջարկել։ Մենք արդեն երկկողմանի համաձայնագրեր ունենք ՏԽԳ–ի 11 երկրներից 6-ի հետ և մենք աշխատում ենք համաձայնագիր կնքել դրանցից ամենախոշոր երկրի՝ Ճապոնիայի հետ, որի պատճառով տարիներ շարունակ մեր տնտեսությունը շատ է տուժել»,– գրել է Թրամփը։
ՏԽԳ համաձայնագիրը ստորագրվել է 2016 թվականին, 12 երկրների կողմից՝ յոթ տարվա բանակցությունների արդյունքում։ Այն, ԱՄՆ–ից բացի, ստորագրել են նաև Կանադան, Ավստրալիան, Նոր Զելանդիան, Սինգապուրը, Մալայզիան, Բրունեյը, Վիետնամը, Ճապոնիան, Մեքսիկան, Չիլին և Պերուն։ Համաձայնագրի շրջանակներում նախատեսվում էր ազատ առևտրի գոտի ստեղծել Ասիական–Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։
2017 թվականի հունվարին Թրամփը գործընկերությունից դուրս գալու հրաման ստորագրեց՝ կատարելով իր նախընտրական խոստումը։
18:18
18:04
17:55
17:35
17:19
17:02
16:48
16:24
16:15
16:13
16:09
15:52
15:36
14:55
14:36
14:18
14:13
14:03
13:47
13:21
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03