Քիմիական զենքի արգելքի կազմակերպության անկախ փորձագետները հաստատել են, որ Սերգեյ Սկրիպալին և նրա դստերը թունավորելու համար օգտագործվել է ռազմական կարգի նյարդա–կաթվածային ազդեցության թույն։ «Եթե Ռուսաստանը պատասխանատու տերություն լիներ, ինչպես ինքն է պնդում, նրա իշխանությունները հիմա կփորձեին պարզել, թե ինչու է այդ թույնը անցյալ շաբաթ հայտնվել Սոլսբերիում»,– գրում է The Times-ը՝ իր խմբագրական հոդվածում։ Փաստերը քիչ են հուզում Մոսկվային, որը այլևս շահ չի տեսնում Արևմուտքի հետ ազնիվ համագործակցության մեջ։ «18 տարի առաջ նախագահ դառնալով՝ Վլադիմիր Պուտինը, թվում էր, փոխհամաձայնության էր ձգտում արևմտյան դեկոկրատիաների հետ։ Դա նա անում էր շահադիտական նպատակներով, գտնելով, որ աշխարհի համար ազատ տնտեսությունը կօգնի ծաղկել իր երկրին, առանց սպառնալիքի տակ դնելու իր ազգային ինքնությունը»,– ասվում է հրապարակման մեջ։
Ռուսաստանում 2008-2009 թվականների ռեցեսիան խաչ քաշեց այդ հույսերի վրա։ «Այդ ժամանակվանից ի վեր Պուտինը փոխեց իր կուրսը և սկսեց նպատակ հետապնդել՝ պաշտպանել Ռուսաստանը որպես հզոր տերություն»,– գրում է թերթը։ Որպես արևելքի և Արևմուտքի միջև հարաբերությունների վատթարացման հիմնական գործոն The Times-ն անվանում է այն, որ Պուտինի իշխանության էությունը հիմնովին փոխվել է։ «Այն դարձել է իշխանություն, որն ուղղված է կործանման»,– ընդգծում է պարբերականը։
Հարցականի տակ է մնում, արդյո՞ք կա ետդարձի ճանապարհ՝ Պուտինի վարչակազմի հետ նորմալ հարաբերություններին։ «Սկզբի համար անհրաժեշտ կլիներ Սկրիպալի թունավորման հարցում անկեղծությունը, Ասադի զսպումը, Արևելյան Ուկրաինայից հեռանալու բանակցությունները և ռուսական կիբերգրոհների դադարեցումը»,– գտնում է The Times-ը։
«Կրեմլագետները հարցնում են. «Ո՞վ է կորցրել Ռուսաստանը»։ Բայց Պուտինն ինքն է նախընտրել հեռանալ Արևմուտքից»,– ընդգծում է թերթը։ Նրա որոշումը՝ ոչնչացնել իր նկատմամբ վստահությունը, էլ ավելի ցավալի է, որովհետր ռուսների և բրիտանացիների միջև դեռևս ուժեղ է սենտիմենալ կապը, քանի որ նրանք ուս ուսի պայքարել են Հիտլերի դեմ։
«Պուտինը պետք է հասկանա, որ արևմտյան ազդեցությունը կարող է բարության ուժ լինել և, որ միջազգային նորմերն ընդունելը թուլության նշան չէ։ Ամեն դեպքում, առանձնապես հույս չկա, որ նա կարող է զղջալ»,– եզրափակում է The Times-ը։
17:58
17:39
17:19
17:17
17:02
16:21
16:02
15:44
15:16
14:47
14:19
14:02
13:37
13:24
13:13
13:02
12:44
12:18
12:03
22:16
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03