Հարգելի համաքաղաքացիներ,
«Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում հուլիսի 3-ին ժամը 12:00-ին բոլորին հրավիրում ենք Կարապի լճի հարակից հատված, որտեղ երկու ժամ տևողությամբ և ուրախ տրամադրության ներքո կանցկացվի Վարդավառ2016 ամենամյա մեծ միջոցառումը՝ մեգա-ջրոցին:
Իսկ ողջ օրվա ընթացքում Երևանի 12 վարչական շրջաններում կանցկացվեն Վարդավառի տոնին նվիրված թեմատիկ մի շարք միջոցառումներ:
1. ԱՋԱՓՆՅԱԿ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆ ժամը 12:00-ին «Արմենիա» ԲԿ-ին հարող պուրակի լողավազանային տարածքում տեղի կունենա մեծ միջոցառում: Միջոցառումներ կանցկացվեն նաև Հալաբյան փ. 21-23 հասցեների բակի լողավազանի տարածքում, 16 թաղամասի 2-րդ շղթայի բակերում:
2. Ավան վարչական շրջան Սուրբ Աստվածածին եկեղեցում ժամը 10:30 կմատուցվի Սուրբ Պատարագ՝ նվիրված Պայծառակերպության տոնին, իսկ ժամը 13:00-ից Ավանի Ընտանիքի այգում, Իսահակյան,Դուրյան և Քուչակ թաղամասերի այգիներում տոնական միջոցառումներ-ջրոցիներ:
3. ԱՐԱԲԿԻՐ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆ վաղ առավոտից /ժամը 08:00-ից/ տեղի կունենա արձանների լվացում և ջրցան մեքենաների շրջայց վարչական շրջանի որոշ բակերում, երեխաներին կբաժանվեն ջրային խաղալիքներ և դույլեր:
4. Դավթաշեն վարչական շրջան Կենտրոնական այգում ժամը 12:00-ին տեղի կունենա միջոցառում «Խաղ – ջրոցի» խորագրով /աղավնիների բաց թողում, հյուրասիրություն, օճառապղպջակներով խաղեր և այլն/:
5. Էրեբունի Վարչական Շրջան թաղամասերում ժամը 12:00-ից կմեկնարկեն տոնական միջոցառումները:
6. ԿԵՆՏՐՈՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆ Սուրբ Զորավոր եկեղեցու բակում ժամը 17:30 տեղի կունենա համերգային ծրագիր Ք. Քուշնարյանի անվան արվեստի դպրոցի սաների մասնակցությամբ։
7. Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանՍուրբ Երրորդություն եկեղեցու բակում ժամը 13:00 տեղի կունենա տոնական միջոցառում /համերգային ծրագիր մի շարք պարային համույթների մասնակցությամբ, երեխաներին կբաժանվեն ջրային խաղալիքներ և դույլեր/:
8. Նոր Նորք Վարչական Շրջան առավոտյան ժամը 08:00-ից տեղի կունենա ջրցան մեքենաների շրջայց վարչական շրջանի տարբեր բակերով և կենտրոնական փողոցներով: Իսկ ժամը 12:00-ին Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու բակում՝ տոնական մեծ արարողություն ջրի օրհնության կարգով:
9. Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանառավոտյան ժամը 08:00-ից տեղի կունենա ջրցան մեքենաների շքերթ, իսկ ժամը 13:00-ից տոնածիսական արարողություն (ջրոցի) Նորքի 7-րդ, 15-րդ և 17-րդ փողոցներում:
10. Նուբարաշեն Վարչական Շրջան Սրբոց Նահատակաց եկեղեցում կմատուցվի Սուրբ Պատարագ ժամը 10:30, որից հետո վարչական շրջանի կենտրոնական փողոցներում և բակերում կիրականացվեն օրվա խորհրդին համահունչ միջոցառումներ /հուշարձանների լվացում, դույլերի բաժանում, ջրոցիների կազմակերպում/:
11. Երեւանի Շենգավիթ վարչական շրջանգլխավոր փողոցներում ժամը 11:00-15:30 կանցկացվի ջրցան մեքենաների շքերթ, որից հետո ժամը 13:00 Նորագավիթի Սուրբ Գևորգ եկեղեցու բակում՝ տոնական համերգային ծրագիր և ջրախաղ։
12. Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան վաղ առավոտից /ժամը 08:00-ից/ տեղի կունենա արձանների լվացում, ժամը 12:00-13:00՝ ջրցան մեքենաների շրջայց վարչական շրջանի որոշ բակերում, երեխաներին կբաժանվեն դույլեր, ժամը 12:00-14:00 Դավիթ Անհաղթի պուրակում կանցկացվի խաղ-ջրոցի միջոցառումը:
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47