Թուրքիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Համի Աքսոյը քննադատել է Ժնևում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հուշարձանի տեղադրմանը տեղական իշխանությունների համաձայնություն տալը, այս մասին տեղեկացնում է թուրքական TRT-ն։
«Այս հուշարձանը փորձում են ներկայացնել որպես արվեստի նմուշ, սակայն դրա իրական նպատակն է 1915-ի դեպքերը որպես ցեղասպանություն ներկայացնելը, հայերի մշտական միակողմանի պնդումները որպես իրականություն ներկայացնելը», - ասել է Աքսոյը՝ պնդելով, որ Շվեյցարիայում որոշ տեղական իշխանական մարմիններ հեռու են օբյեկտիվ դիրքորոշում ունենալուց։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Ժնևի թուրքական համայնքը բողոքի ցույց է կազմակերպել ընդդեմ քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին ապրիլի 13-ին բացվելիք հուշարձանի։
Թուրք ազգայնականները նաև տեղեկացրել են, որ իրենք պատրաստվում են առավել ակտիվ աշխատանքներ ձեռնարկել տարբեր երկրների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման որոշումները չեղարկելու, ցեղասպանության հերքումը քրեականացնելու վերաբերյալ օրենք ընդունած երկրներում այդ օրենքներից հրաժարվելու, կամ միայն Հոլոքոստի ժխտման դեպքում կիրառելու մասին շտկումներ մտցնելու ուղղությամբ:
Բացի այդ՝ պատրաստվում են աշխատանքներ տանել որևէ քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հուշարձան տեղադրել թույլ չտալու և ուսումնական ձեռնարկներից Հայոց ցեղասպանության մասին ծրագրերը հանելու ուղղությամբ:
17:33
17:04
16:35
16:08
14:01
13:52
13:38
13:22
13:09
11:48
11:32
11:13
10:45
10:21
10:17
10:02
19:40
19:25
18:47
18:39
12:53 27.06.25
11:15 27.06.25
12:49 27.06.25
12:36 27.06.25
10:04 27.06.25
10:55 27.06.25
10:44 27.06.25
12:21 27.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03