Դեռևս 1919-ի մայիսի 16-ին Հայաստանի առաջին Հանրապետության կառավարությունը մայրաքաղաք Երևանում համալսարան հիմնելու որոշում ընդունեց: Չնայած դժվարին պայմաններին, դա կարևորագույն առաջնային խնդիր էր համարվում նորանկախ երկրի համար՝ Հայաստանում ստեղծել ազգային մտածելակերպով նոր սերունդ ձևավորելու նախադրյալներ: Երևանում այդ պահին հարմար շենքային պայմաններ չլինելու պատճառով՝ որոշվեց Համալսարանը բացել Ալեքսանդրապոլի (Գյումրի) առևտրային ուսումնասրանի շենքում (նկարում), որը 20-րդ դարասկզբին կառուցված և ճարտարապետական հետաքրքիր հորինվածքով՝ սև սրբատաշ տուֆե շարվածքով եռահարկ շինություն էր:
Ալեքսանդրապոլում համալսարանը մեծ շուքով բացվեց 1920 թվականի հունվարի 31-ին: Պաշտոնական այդ արարողությանը մասնակցել են Հայաստանի պետական առաջին դեմքերը՝ վարչապետ Ալեքսանդր Խատիսյանի, լուսավորության նախարար Նիկոլ Աղբալյանի և արդարադատության նախարար Ռուբեն Դարբինյանի գլխավորությամբ: Համալսարանի բացմանը ներկա են եղել բազմաթիվ հյուրեր և դիվանագիտական ներկայացուցիչներ Երևանից և Թիֆլիսից, որոնց թվում էր նաև Հայաստանում ԱՄՆ լիազոր ներկայացուցիչ գնդապետ Ուիլյամ Հասկելը՝ տիկնոջ հետ:
Համալսարանում դասերի մեկնարկը տրվեց նշանավոր հայագետ Ստեփան Մալխասյանցի 1920 թ. փետրվարի 1-ին կարդացած դասախոսությամբ: Առաջին ուսումնական տարում համալսարանն ուներ մեկ` պատմալեզվաբանական ֆակուլտետ, 262 ուսանող և 32 դասախոս, իսկ համալսարանի առաջին ռեկտորն է եղել պրոֆեսոր Յուրի Ղամբարյանը:
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55