Ռուսաստանի Դաշնությունում Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Հանթսմանը, մեկնաբանելով Արևմուտքի՝ Սիրիայի դեմ իրականացված հարվածը, տեղեկացրել է, որ ամերիկյան կողմը նախապես զգուշացրել էր Ռուսաստանին այդ մասին:
«Որևէ քայլեր ձեռնարկելուց առաջ ԱՄՆ-ն կապվել է Ռուսաստանի հետ՝ նպատակ ունենալով կանխել ռուս զինծառայողների և խաղաղ բնակչության շրջանում զոհերը»,-ասել է Հանթսմանը՝ մանրամասնելով, որ ընտրված բոլոր թիրախները խոցվել են նախագահ Բաշար ալ Ասադի կողմից քիմիական զենքի կիրառմանն ի պատասխան:
Իր խոսքում ԱՄՆ դեսպանն ընդգծել է, որ Վաշինգտոնի ու իր դաշնակիցների կողմից հրթիռակոծման պարագայում գերտերություների միջև կոնֆլիկտի մասին խոսք անգամ լինել չի կարող:
«Մենք պաշտպանում ենք սկզբունքը, համաձայն որի՝ քիմիական զենքը չի կարելի ոչ մի տեղ և ոչ մի դեպքում օգտագործել»,-ասել է Հանթսմանը:
«Մենք ակնկալում ենք, որ Ռուսաստանի կառավարությունը միջազգային հանրության հետ կդատապարտի Ասադի ռեժիմի սարսափելի գործողություններն ու կօգնի, որ Դումայում կատարված ողբերգությունը (նկատի ունի ենթադրյալ քիմիական հարձակումը-Tert.am) այլևս երբեք չկրկնվի»,-ասել է Հանթսմանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ուղերձով դիմել է ժողովրդին՝ հայտարարելով Սիրիային ռազմական հարված հասցնելու որոշման մասին:
Ավելի ուշ հարվածներ հասցնելը հաստատել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, ինչպես նաև՝ Ելիսեյան պալատը։
Հայտնի է, որ Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան Սիրիայի օբյեկտների ուղղությամբ արձակել են ավելի քան 100 թևավոր և «օդ-երկիր» դասի հրթիռ։
ՌԴ ՊՆ-ն հաղորդել է, որ Սիրիայի հակաօդային պաշտպանության համակարգը հակաօդային պայքար է մղել, հրթիռների զգալի մասը ոչնչացվել է թիրախներին հասնելու ընթացքում։
Նշվում է, որ հարվածները հասցվել են ԱՄՆ ռազմածովային ուժերի 2 նավերից՝ Կարմիր ծովի կողմից, Միջերկրական ծովի օդային տարածքում գտնվող մարտավարական ավիացիայից, ինչպես նաև ամերիկյան ռազմավարական B-1B ռմբակոծիչներից՝ Էթ Թանֆ շրջանից։
ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ ապրիլի 14-ին՝ ռուսական ժամանակով ժամը 3.42-ից մինչև 5.10, ԱՄՆ ԶՈՒ օդանավերն ու նավերը, Ֆրանսիայի ու Մեծ Բրիտանիայի հետ համատեղ, հրթիռային հարվածներ են հասցրել Սիրիայի ռազմական ու քաղաքացիական օբյեկտներին։
17:33
17:04
16:35
16:08
14:01
13:52
13:38
13:22
13:09
11:48
11:32
11:13
10:45
10:21
10:17
10:02
19:40
19:25
18:47
18:39
12:53 27.06.25
11:15 27.06.25
12:49 27.06.25
12:36 27.06.25
10:04 27.06.25
10:55 27.06.25
10:44 27.06.25
12:21 27.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03