Արաբական Միացյալ Էմիրությունների արտգործնախարարությունն աջակցություն է հայտնել Սիրիայում քիմիական զենքի դեմ ուղղված ռազմական գործողությանը: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն՝ հղում անելով WAM գործակալությանը:
«ԱՄԷ-ն խոր մտահոգություն է հայտնում Սիրիայում իրավիճակի էսկալացիայի վերաբերյալ: ԱՄԷ-ն նույնպես աջակցություն է հայտնում բոլոր միջազգային գործողություններին, որոնք ուղղված են աշխարհում արգելված այս զենքի ոչնչացմանը»,- մեջբերում է գործակալությունն Արտգործնախարարության հայտարարությունը:
Հայտարարության համաձայն՝ ԱՄԷ-ն նաև ընդգծել է հակամարտության գոտիներում այս զենքն ահաբեկիչների ձեռքն ընկնելը կանխելու անհրաժեշտությունը։
«Այս համատեքստում ԱՄԷ-ն նաև աջակցություն է հայտնում ռազմական գործողություններին, որոնք ուղղված էին Սիրիայում արգելված զենքին և դրա օբյեկտներին», - նշում է գործակալությունը:
ԱՄԷ-ի կարծիքով՝ սիրիական հակամարտության լուծման հիմք պետք է լինի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի ու Ժնևյան հռչակագրի հիման վրա քաղաքական որոշումը:
Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան լույս ապրիլի 14-ին Սիրիայի օբյեկտների ուղղությամբ արձակել են ավելի քան 100 թևավոր և «օդ-երկիր» դասի հրթիռ։
ՌԴ ՊՆ-ն հաղորդել է, որ Սիրիայի հակաօդային պաշտպանության համակարգը հակաօդային պայքար է մղել, հրթիռների զգալի մասը ոչնչացվել է թիրախներին հասնելու ընթացքում։
Նշվում է, որ հարվածները հասցվել են ԱՄՆ ռազմածովային ուժերի 2 նավերից՝ Կարմիր ծովի կողմից, Միջերկրական ծովի օդային տարածքում գտնվող մարտավարական ավիացիայից, ինչպես նաև ամերիկյան ռազմավարական B-1B ռմբակոծիչներից՝ Էթ Թանֆ շրջանից։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ժողովրդին ուղղված տեսաուղերձով է հանդես եկել, որի ժամանակ հայտարարել է Սիրիային հարված հասցնելու մասին։ Ավելի ուշ հարվածներ հասցնելը հաստատել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, ինչպես նաև՝ Ելիսեյան պալատը։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չի ընդունել Ռուսաստանի ներկայացրած բանաձևը, որով կոչ էր արվում վերջ դնել Սիրիայի նկատմամբ դրսևորվող ագրեսիային:
ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան Սիրիայի հարցով նոր բանաձևի նախագիծ են ներկայացրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ Սիրիայում քիմիական զենքի կիրառման հետաքննության առնչությամբ:
17:19
17:02
16:21
16:02
15:44
15:16
14:47
14:19
14:02
13:37
13:24
13:13
13:02
12:44
12:18
12:03
22:16
21:55
21:49
21:38
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03