ԱՄՆ-ի ու դաշնակիցների հրթիռային հարվածը Սիրիային շատ նման է նախապատրաստության՝ իսկական հարված հասցնելուց առաջ: Այս մասին լատվիական Baltkom ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է ԽՍՀՄ առաջին ու վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը, հաղորդում է «РИА Новости»-ն:
«Ես կարծում եմ, որ հարձակումն այն տեսքով, ինչպես դրա մասին խոսում են, և այսպիսի արդյունքներով ոչ ոքի պետք չէ: Շատ նման է նախապատրաստության՝ իրական հրաձգություն սկսելուց առաջ… Սա անընդունելի է: Սա ոչ մի լավ բանի չի բերի»,- ռադիոկայանին ասել է Գորբաչովը:
Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան լույս ապրիլի 14-ին Սիրիայի օբյեկտների ուղղությամբ արձակել են ավելի քան 100 թևավոր և «օդ-երկիր» դասի հրթիռ։
ՌԴ ՊՆ-ն հաղորդել է, որ Սիրիայի հակաօդային պաշտպանության համակարգը հակաօդային պայքար է մղել, հրթիռների զգալի մասը ոչնչացվել է թիրախներին հասնելու ընթացքում։
Նշվում է, որ հարվածները հասցվել են ԱՄՆ ռազմածովային ուժերի 2 նավերից՝ Կարմիր ծովի կողմից, Միջերկրական ծովի օդային տարածքում գտնվող մարտավարական ավիացիայից, ինչպես նաև ամերիկյան ռազմավարական B-1B ռմբակոծիչներից՝ Էթ Թանֆ շրջանից։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ժողովրդին ուղղված տեսաուղերձով է հանդես եկել, որի ժամանակ հայտարարել է Սիրիային հարված հասցնելու մասին։ Ավելի ուշ հարվածներ հասցնելը հաստատել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, ինչպես նաև՝ Ելիսեյան պալատը։
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չի ընդունել Ռուսաստանի ներկայացրած բանաձևը, որով կոչ էր արվում վերջ դնել Սիրիայի նկատմամբ դրսևորվող ագրեսիային:
ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան Սիրիայի հարցով նոր բանաձևի նախագիծ են ներկայացրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ Սիրիայում քիմիական զենքի կիրառման հետաքննության առնչությամբ:
09:45
09:02
00:00
00:00
18:19
18:04
17:29
17:05
16:45
16:29
16:02
13:42
13:24
13:08
12:44
12:35
12:21
12:03
11:58
11:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44