Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինը և Իրանի նախագահ Հասան Ռոհանին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի՝ Սիրիայի ուղղությամբ հարված հասցնելու գործողությունները, ինչպես նաև դրանց հետևանքները:
Ինչպես հայտնում է Russia Today-ը՝ վկայակոչելով Կրեմլի մամլո հաղորդագրությունը, ղեկավարները կարծիքներ են փոխանակել ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների՝ սիրիական տարածքի ուղղությամբ իրականացրած ավիահարվածներից հետո ստեղծված իրավիճակի շուրջ: «Արձանագրվել է, որ այդ անօրինական գործողությունը լուրջ վնաս է հասցնում Սիրիայում քաղաքական կարգավորման հեռանկարներին»,-ասվում է Կրեմլի հաղորդագրության մեջ:
Ռուսաստանի նախագահն ընդգծել է, որ նման գործողությունները, որոնք խախտում են ՄԱԿ-ի կանոնադրությունը, անխուսափելիորեն քաոսի կհանգեցնեն միջազգային հարաբերություններում:
Երկու առաջնորդն էլ շահագրգռվածություն են հայտնել ռուս-իրանական համագործակցության հետագա զարգացման, առևտրա-տնտեսական ոլորտում փոխշահավետ կապերի ընդլայնման հարցում:
Հիշեցնենք, որ արևմտյան երկրները Սիրիայի կառավարական կառույցների ուղղությամբ ավելի քան 100 հրթիռ են արձակել շաբաթ առավոտյան:
09:45
09:02
00:00
00:00
18:19
18:04
17:29
17:05
16:45
16:29
16:02
13:42
13:24
13:08
12:44
12:35
12:21
12:03
11:58
11:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44