Վերջին ամիսներին մենք ականատես եղանք բարեփոխված Սահմանադրության բովանդակությունը կյանքի կոչելուն, մենք ձեզ հետ միասին մասնակիցն ենք նոր սկզբի, ԱԺ հատուկ նիստի ժամանակ հայտարարեց վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանը։
«Ցանկացած նորի դեպքում, այստեղ ևս շատ կարևոր է, թե ինչ մեկնարկ է տրվում։ Պառլամենտական կառավարման ձևն իր ավարտին բերելու համար մենք կազմում ենք կառավարություն, որի առաջին քայլը ԱԺ կողմից վարչապետ ընտրելն է», - նշեց Ս.Սարգսյանը։
Նրա խոսքով, եթե անկախության ժամանակ Հայաստանի համար ավելի կարևոր էին քաղաքան կայունությունն ու կառավարությունը, ապա այսօր այդ խնդիրները կարելի է լուծված համարել, իսկ այժմ անցում է կատարվում դինամիկ զարգացման։
«Անկախության առաջին տարիներին նախագահական կամ կիսանախագահական կառավարման ձևն այլընտրանք չուներ, մինչդեռ այսօր ակնառու է, որ գերակայությունը շարունակում է մնալ հավասարակշռված, վերահսկելի ու պատասխանատու իշխանություն ունենալու խնդիրը, որի յուրաքանչյուր ճյուղի ու օղակի իրավունքները համահունչ են, իսկ դա մեր պատկերացմամբ լավագույնը կարող է լուծվել պառլամենտական կառավարման սահմաններում», - նշեց Սարգսյանը։
Նա նկատեց, որ պառլամենտական կառավարման համակարգում վարչապետը իշխող կուսակցության ղեկավարն է։
«Վարչապետը, ապագա կառավարման համակարգում առանցքային դերակատարություն ունենալով, որևէ պարագայում չի կարող նույնացվել կիսանախագահական կառավարման մոդելի ապագահի հետ։ Վարչապետը՝ ի տարբերություն կիսանախագահական ձևի ամբողջ գործադիր իշխանույան ղեկավարն է և մշտապես գտնվելու է խորհդրարանական վերահսկողության ներքո», - ասաց Սերժ Սարգսյանն՝ ընդգծելով, որ սահմանադրությամբ վարչապետը կարող է փոխվել քաղաքական դրդապատճառներից ելնելով, որի համատեքստում նոր կառավարման մոդելում պառլամենտական փոքրամասնությանը վերապահված լիազորությունները շատ են։
10:47
10:34
10:15
10:10
09:55
09:36
09:29
09:19
09:02
23:14
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:26
23:47
23:33
23:09
22:43
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02