Այսօր Ազգային ժողովի ամբիոնում որպես վարչապետի թեկնածու կանգնած է ոչ թե անհատ քաղաքական-պետական գործիչ Սերժ Սարգսյանը, ոչ թե ՀՀ 3-րդ նախագահը, այլ խորհրդարանական մեծամասնություն կազմած ուժի ղեկավարը, ԱԺ ամբիոնից որպես ՀՀ վարչապետի թեկնածու իր ելույթում ասաց ՀՀԿ և ՀՅԴ կողմից առաջադրված Սերժ Սարգսյանը:
Նա նշեց` առկա մարտահրավերների պարագայում քաղաքական այս պատասխանատվությունից հրաժարվելը փախուստ կլիներ:
«Երկու կողմից շրջափակված, փաստացի պատերազմական վիճակում գտնվող երկրի դեպքում, երբ իշխող կուսակցության ղեկավարը փորձի ի դեմս այլ մեկի փաստացի իրականացնել վարչապետի գործառույթները, դա, ըստ էության, կլինի ոչ միայն թուլություն, փախուստ պատասխանատվությունից, այլ իշխանական ուղղահայացի վտանգում: Սա հատկապես վտանգավոր է հարկ եղած պահերին պետական մոբիլիզացիայի և բոլոր ռեսուրսները համակարգելու ու վտանգը չեզոքացնելու համար, որից, ցավոք, մենք երաշխավորված չենք: Ինձ համար` որպես ՀՀԿ ղեկավարի, փախուստն անձնական պատասխանատվությունից անընդունելի է: Երբեք չեմ արել ու չեմ էլ պատրաստվում: Առաջին հերթին հենց այդ պատճառով է, որ այսօր ես այս ամբիոնին կանգնած եմ», - ասաց Սերժ Սարգսյանը:
Անդրադառնալով քննարկումներին, որ Սահմանադրական փոփոխությունների օրերին նշել էր, որ խորհրդարանական կառավարման անցնելու դեպքում չի հավակնելու վարչապետի պաշտոնին, Սերժ Սարգսյանը նշեց.
«Այդ դեպքում հարց է առաջանում` մի՞թե չէի կարող կանխատեսել այս օրը Սահմանադրական բարեփոխումների հենց ամենասկզբում, երբ հայտարարում էի, որ պառլամենատկան կառավարման մոդելին անցնելու դեպքում չեմ հավակնի վարչապետի պաշտոնին, իհարկե՛, կանխատեսում էի և այդ մասին արդեն առիթ եմ ունեցել խոսելու: Նորից չեմ խոսի քաղաքական համատեքստն ընկալելու կամ իմ հավակնությունների դե ֆակտո բացակայության մասին, բայց կավելացնեմ մի միտք, որը բխում է ելույթիս սկզբնամասի ասելիքից: Այսօր այս ամբիոնին կանգնած է ոչ թե անհատ քաղաքական-պետական գործիչ Սերժ Սարգսյանը, ոչ թե ՀՀ 3-րդ նախագահը: Նրանցից ոչ մեկն այստեղ գործ չունի անելու և այսօրվա քվեարկությանը դրված չէ մեկի կամ մյուսին հավանություն տալու կամ չտալու հարցը: Այսօր այս ամբիոնից ելույթ է ունենում խորհրդարանի քաղաքական մեծամասնությունը կազմող ուժի` ՀՀԿ նախագահը: Ես այստեղ եմ նախ և առաջ որպես իշխող կուսակցության ղեկավար», - ասաց Սերժ Սարգսյանը:
Նա նշեց` պառլամենտական կառավարման դեպքում բացառվում է հակասությունը կառավարության և պառլամենտական մեծամասնության միջև:
«Ես պատրաստ եմ լինել այդպիսի հակասության բացառման երաշխավորը: Պառլամենատական կառավարման համակարգը բացառում է խորհրդարանական մեծամասնության աջակցությունը չվայելող վարչապետի գոյությունը` ես իսկապես ունեմ այդ աջակցությունը և պատրաստ եմ այն ծառայեցնել մեր երկրի դինամիկ զարգացմանը», - ամփոփեց Սերժ Սարգսյանը:
17:33
17:04
16:35
16:08
14:01
13:52
13:38
13:22
13:09
11:48
11:32
11:13
10:45
10:21
10:17
10:02
19:40
19:25
18:47
18:39
12:53 27.06.25
11:15 27.06.25
23:45 26.06.25
12:36 27.06.25
12:49 27.06.25
10:04 27.06.25
10:44 27.06.25
10:55 27.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03