ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն ամբողջությամբ վստահում են մեր առաջնորդին։ Այդ մասին Ազգային ժողովում վարչապետի թեկնածության քննարկման ժամանակ ասել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
Նրա խոսքով, առաջին անգամ, մենք որպես խորհրդարանական հանրապետության ներկայացուցիչներ, ԱԺ-ում ընտրում ենք առաջին վարչապետին։ «Խորհրդարանական ընտրությունների արդյունքում մեծամասնություն ձեւավորեցին ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն։ Այսօր մենք ոչ թե պետք է իրականացնենք նոր ընտրություն, այլ ընդամենը պետք է արձանագրենք այն իրողությունը, որն արձանագրվել է մեկ տարի առաջ մեր հանրության տված քվեով։ ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն առաջադրել են Սերժ Սարգսյանի թեկնածությունը»,- ասել է Շարմազանովը եւ հիշել Վազգեն Սարգսյանի՝ դեռ 90-ականների վերջին արած արտահայտությունը. «Անգնահատելի եւ անուրանալի է Սերժ Սարգսյանի ծառայությունը Հայաստանի պաշտանության գործում»։
«Այս տարիներին պարոն նախագահի ղեկավարությամբ ՀՀ-ն ունեցել է բազմաթիվ ձեռքբերումներ, եղել են նաեւ թերություններ, բայց 2008-ի եւ 2018-ի Հայաստանները լրիվ տարբեր են։ Այս տարիներին ՀՀ-ն իրականացրեց նախաձեռնող քաղաքականություն, դարձավ տարածաշրջանային գործոն։ Մեկ տասնյակ երկրներ ճանաչեցին Հայոց ցեղասպանությունը»,- ասել է Շարմազանովը եւ հավելել. «ԵՄ երկու երկիր միաձայն ընդուենցին թուրքական ժխտողականության դեմ օրենքներ։ Մենք դարձանք ԵԱՏՄ անդամ, որը հնարավորություն տվեց ՀՀ տնտեսության ավելի լավ զարգացման համար, եւ դրա ապացույցը տնտեսական աճն է, որ ապահովվել է։ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ Հայաստանն ամրապնդել է իր անվտանգությունը»։
10:34
10:15
10:10
09:55
09:36
09:29
09:19
09:02
23:14
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02