ՀՀ վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանը համաձայն չէ, այն պնդումների հետ, որ խորհրդարանական վերջին ընտրությունները տեղի են ունեցել խախտումներով, այս մասին նա ասաց այսօր ԱԺ-ում` պատասխանելով «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանի հարցին:
«Ես, իհարկե, համաձայն չեմ այն պնդումների հետ, որ ընտրությունները տեղի են ունեցել համատարած ընտրաձայներ գնելու միջոցով` ինչու՞, որովհետև և՛ իմ, և՛ ձեր կարծիքը կարող է սուբյեկտիվ լինել, օբյեկտիվությունը միջազգային կառույցների զեկույցներն են, նրանց եզրակացություններ են: Ինչպես հիշում եք, եզրակացությունը միանշանակ էր, որ ընտրությունների արդյունքները Հայաստանի ժողովրդի կամքի արտահայտությունն էին», - ասաց Սերժ Սարգսյանը:
Նա նշեց` եթե «համատարած կաշառքներ բաժանվեին, կլինեին բազմաթիվ տեսագրություններ».
«Եթե համատարած կաշառք բաժանվեր` ես կարծում եմ՝ ժամանակակից, պայմաններում, երբ որ, կներեք, ձևակերպման համար` ամեն գործիք հիմա նկարում է, ապա մեր քաղհասարակության, ընդդիմության ներկայացուցիչները բազմաթիվ տեսագրություններով ուղղակի հեղեղած կլինեին համացանցը և, իհարկե, դիտորդական առաքելություն իրականացնողներին: Ես չեմ բացառում, որ, իհարկե, կարող են լինել դեպքեր, երբ որ բարեգործության անվան տակ իրոք այդպիսի դեպքեր եղած լինեն, բայց դրանք այն դեպքերը չեն, որ ազդեն ընտրությունների արդյունքների վրա», - ասաց Սերժ Սարգսյանը` ավելացնելով.
«Ես լավ հիշում եմ, որ բոլոր նախորդ ընտրություններում ընդդիմությունը հաղթողներին մեղադրում էր կեղծ քվեարկություն կազմակերպելու, լցոնումների, ՀՀ-ում չբնակվող և հատկապես մահացած անձանց կողմից իբր քվեարկություն կազմակերպելու մեջ: Մենք գտանք տեխնիկական միջոցներ, որպեսզի այդ առասպելը հօդս ցնդեցնենք: Ես կարծում եմ, որ այս անգամ դրա մասին ընդհանրապես ոչինչ չկա: Ես ձեզ խոստանում եմ, որ կառավարության գործունեութան բաղկացուցիչ մասն է լինելու նաև մտածել այնպիսի մեխանիզմ, որը հնարավարություն կտա հօդս ցնդեցնելու նաև այն միֆը, որ համատարած բոլորը գնացել են քվեարկության միայն կաշառք ստանալով»:
Սերժ Սարգսյանն ամփոփեց` «մեզ համար պետք է որոշիչ լինի միջազգային հանրության կարծիքը»:
23:07
21:14
20:18
19:25
18:31
17:44
17:18
17:04
16:47
16:34
16:17
16:03
14:45
14:34
14:32
14:14
14:06
13:58
13:37
13:22
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 |
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15
09:02
09:55
09:45
09:34
09:18
09:02
09:27
09:13
09:02
09:56
09:46
09:33
09:14
09:01
09:55
09:38
09:28
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:45
09:34
09:17
09:03
09:45
09:35
09:33
09:16
09:01
09:55
09:47
09:35
09:27
09:16
08:23