Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, ինչպես նաեւ կոալիցիոն գործընկերը լիովին վստահում են իրենց առաջնորդին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ապրիլի 17-ին Ազգային ժողովում մեկնարկած հատուկ նիստի շրջանակում այս մասին հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Այսօր, իսկապես, հիշարժան օր է, քանի որ մենք՝ որպես խորհրադարանական հանրապետության ներկայացուցիչներ, Ազգային ժողովում ընտրում ենք խորհրդարանական հանրապետության առաջին վարչապետին: Այսօր մենք ոչ թե պետք է իրականացնենք նոր ընտրություն, այլ ընդամենը արձանագրենք այն իրողությունը, որն արձանագրվել էր դեռեւս մեկ տարի առաջ հանրության կողմից տրված քվեով»,-նշեց նա:
ԱԺ փոխնախագահի խոսքով՝ վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանի ղեկավարության տարիներին Հայաստանն ունեցել է բազմաթիվ ձեռքբերումներ եւ, իհարկե, թերություններ, սակայն նրա կարծիքով՝ անհամեմատելի է 2008-ի եւ 2018-ի Հայաստանը:
«Սերժ Սարգսյանի գլխավորությամբ Հայաստանը մեծ զարգացում է ապրել մարդու իրավունքների պաշտպանության եւ ժողովրդավարության առումով, եւ պատահական չէ, որ միջազգային կառույցները բարձր են գնահատում այն ժողովրդավարական բարեփոխումները, որոնք Սերժ Սարգսյանի գլխավորությամբ են իրականացվել Հայաստանում: Այս տարիներին նա իրականացրել է նախաձեռնող արտաքին քաղաքականություն, եւ ՀՀ-ն դարձել է տարածաշրջանային գործոն, շուրջ մեկ տասնյակ պետություններ ճանաչել են Ցեղասպանությունը: Մենք դարձանք ԵԱՏՄ անդամ, ինչը ավելի լավ զարգացման հնարավորություն տվեց Հայաստանի տնտեսությանը, եւ դրա ապացույցն այն տնտեսական աճն է, որն ապահովել է Հայաստանը»,-ասաց ԱԺ փոխնախագահը՝ հիշեցնելով նաեւ նախորդ տարվա նոյեմբերին Եվրամիության հետ համաձայնագրի ստորագրումը, որն, ըստ նրա, մատնանշում է այն փաստը, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը միտված է եղել ոչ թե Արեւմուտքին, Հարավին կամ Հյուսիսին, այլ ազգային պետական շահին:
Ապրիլի 17-ին մեկնարկեց Ազգային ժողովի հատուկ նիստը, որի շրջանակում քննարկվում է ՀՀ վարչապետի ընտրության հարցը: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը և նրա կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ն առաջադրել են Սերժ Սարգսյանի թեկնածությունը:
18:18
18:04
17:55
17:35
17:19
17:02
16:48
16:24
16:15
16:13
16:09
15:52
15:36
14:55
14:36
14:18
14:13
14:03
13:47
13:21
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03