Դրականը նկատելու համար պետք է կամեցողություն եւ իմաստություն: Այս մասին, այսօր՝ ապրիլի 17-ին, ԱԺ հատուկ նիստում, վարչապետի ընտրության քննարկման ժամանակ իր ելույթում նշեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
«Ես ցավում եմ, որ քաղաքական դաշտում մրցավազք է սկսել, թե ով է ավելի ընդդիմադիրը, հիմա էլ նոր մրցավազք է սկսել ժեստիկուլյացիայի, թե ով ավելի շատ ժեստերով կխոսի: Ես հորդորում եմ դադարեցնել այդ մրցավազքը: Դա վերաբերում է ընդդիմադիր դաշտի ճնշող մասին: Դա վնասում է քաղաքական դաշտին, դա է պատճառը, որ իշխանությունը չունի իրեն արժանի ընդդիմություն, իսկ դա վտանգավոր է: Որքան ուժեղ է ընդդիմությունը, այդքան զգոն է իշխանությունը»,-ընդգծեց Վահրամ Բաղդասարյանը:
Նրա խոսքով, որպեսզի ընդդիմությունը կայանա, պետք է կառուցողական ընդդիմություն, լավը տեսնող ընդդիմություն: «Այսօր կարծրատիպ է ստեղծվել, որ եթե լավը նկատի, կորցնում է իր ընդդիմադիր լինելը: Խոսում ենք ժողովրդավարական երկրներից, այդ որ ժողովրդավարական երկում եք տեսել, որ ընդդիմությունը գրավի Հանրային ռադիոն, մտնեն ուսումնական հաստատություն, դուռը ջարդեն, մտնեն վճռաբեկ դատարանի տարածք եւ դատավորների մեքենաները ջարդեն: Ժողովրդավարական երկրում ոստիկանները տեղում դատաստան կտեսնեն:
Իսկ այսօր մեր ոստիկանության կատարած պրոֆեսիոնալ, համբերատար աշխատանքը քննադատվում է: Ընդ որում ցույցերի կազմակերպիչը եւս բարձր է գնահատում ոստիկանության աշխատանքը, բայց այստեղ նստածները վախենում են դրականը տեսնել»,-ընդգծեց ՀՀԿ խմբակցության ղեկավարը:
23:07
21:14
20:18
19:25
18:31
17:44
17:18
17:04
16:47
16:34
16:17
16:03
14:45
14:34
14:32
14:14
14:06
13:58
13:37
13:22
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 |
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15
09:02
09:55
09:45
09:34
09:18
09:02
09:27
09:13
09:02
09:56
09:46
09:33
09:14
09:01
09:55
09:38
09:28
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:45
09:34
09:17
09:03
09:45
09:35
09:33
09:16
09:01
09:55
09:47
09:35
09:27
09:16
08:23