Նորաստեղծ «Համախմբում» կուսակցությունը շարունակում է քննարկումները՝ մասնակցե՞լ Վանաձորի, Գյումրիի ՏԻՄ ընտրություններին, թե՞ ոչ:
«Ենթադրում եմ, որ կմասնակցենք ընտրություններին, հիմա վերջնական որոշում չկա, որովհետև դա կախված է նրանից, թե հասցնում ենք ամբողջությամբ կառույցները ձևավորել գոնե այն համայնքներում կամ խոշոր քաղաքներում, որտեղ կան ընտրություններ: Հույս ունեմ, որ այո՛, մենք կմասնակցենք որոշ տեղերում»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց կուսակցության վարչության անդամ Ստեփան Մարգարյանը:
Հարցին, թե քննարկումներ են ընթանում ընդդիմադիր, այդ թվում նաև՝ նորաստեղծ ուժերի միջև՝ համախմբված ձևով մասնակցելու Գյումրիի ՏԻՄ ընտրություններին և արդյոք «Համախմբումը» ևս կհամախմբվի մեկ միասական ցուցակով մասնակցելու գործընթացին, Ստեփան Մարգարյանը պատասխանեց. «Ես շատ պայմանական եմ վերաբերվում այդ մոտեցմանը: Ի՞նչ է նշանակում ընդդիմությունը մեկ ցուցակով մասնակցի, չգիտեմ: Գիտե՞ք միայն անունով չի լինում համախմբումը, համախմբումը լինում է գաղափարի շուրջ, համախմբումը լինելու է՝ հիմքում դնելով իդեա, թե ինչ ես ուզում, եթե սա ճիշտ ձևակերպում է, բնականաբար, իր շուրջը բավականին լայն սպեկտոր է հավաքում: Այդ դեպքում ես համարում եմ հնարավոր ոչ միայն տեղական, այլ նաև համապետական ընտրությանը մասնակցելու համար, ինչի շուրջ աշխատում ենք հիմա»:
Դիտարկմանը, թե այսինքն՝ ավելի շատ քարոզչական և գաղափարական համախմբման կողմնակից են, քան կոնկրետ համախմբման, ինչպես Գյումրիի ընտրությունների դեպքում է՝ Ստեփան Մարգարյանը պատասխանեց. «Ոչ մենք ոչինչ չենք բացառում, մենք ուղղակի Գյումրիում դեռևս ֆիքսված, ձևավորված կառույց այս պահին չունենք: Հուլիսին նախատեսում ենք ունենալ»:
Այդուհանդերձ նա չի էլ կարծում, որ ՏԻՄ ընտրությունները փորձաքար կլինեն խորհրդարանական ընտրությունների համար: «Չեմ կարծում, դեռ այն վիճակը չէ, բայց իհարկե կունենա նշանակություն»,- ասաց նա և նշեց, թե նկատել է՝ մրցակցությունը կարծես ավելի շատ անհատների մեջ է:
«Իհարկե չեմ տիրապետում իրական մտադրություններին, կերևա աշնան սկզբին ովքեր են իրական մասնակիցները»,- ասաց նա:
Tert.am
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
22:34
22:08
21:34
21:08
18:36
18:18
16:01
15:44
15:27
15:13
15:03
14:48
14:22
14:08
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47
09:34
09:16
09:02
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15
09:02
09:55
09:45
09:34
09:18
09:02
09:27
09:13
09:02
09:56