Քիմ Քարդաշյանը երկրպագուներին ասել է, որ իր կազմվածքում զգալի փոփոխություններ տեղի են ունեցել անձնական մարզիչ Մելիսա Ալկանտարայի հետ աշխատանքի շնորհիվ։ Այս մասին գրում է Mirror պարբերականը։
Քիմ Քարդաշյանն այժմ վայելում է հանգիստը Կայկոս և Տերկս ատլանտյան կղզիներում՝ երկրպագուներին ուրախացնելով «թեժ» լուսանկարներով։ Բաց լուսանկարներին նայելով՝ ակնհայտ է, որ Քարդաշյանի կառուցվածքն իդեալական է, ուստի երկրպագուները սկսել են նրան նիհարելու մեթոդների մասին հարցեր տալ։
Աստղը խոստովանել է, որ նման արդյունքի չէր կարող հասնել առանց անձնական մարզչի։ Քաշ գցելով՝ Քադաշյանն այժմ սկսել է ցելյուլիտի դեմ պայքարել և ամբողջ ազատ ժամանակը ծախսում է մարմնամարզությունների վրա։