Բոլորին էլ պարզ է, թե ում նկատի ուներ վարչապետ Սերժ Սարգսյանը՝ «հանգած հրաբուխներ» ասելով: Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Խորհրդարանական ուժերը չեն կարող լինել քաղաքական հրաբուխներ, որովհետև նրանք ստացել են ժողովրդի քվեն: Պետք չէ կամայական ձևով ներկայացնել վարչապետի գնահատականները: Կան որոշ գործիչներ, ովքեր Ս. Սարգսյանի այս խոսքը վերագրում են ժողովրդին: Դա այդպես չէ: Վարչապետի խոսքը ուղցված է եղել նրանց, ովքեր քաղաքականության մեջ ակտիվություն չունեն և փորձում են երիտասարդների հետևը թաքնվելով՝ որոշակի կենդանության նշաններ տալ»,- ասաց Շարմազանովը:
ԱԺ փոխնախագահն ասաց, որ կան գործիչներ, ովքեր ոչ էական, զրոյական ազդեցություն ունեն քաղաքական պրոցեսների վրա և փորձում են ծավալվող գործընթացների միջոցով կենդանանալ:
«Չպետք է խոսենք, խորանանք նման գործիչների վրա: Մեր կոչը մեկն է՝ թե՛ ոստիկանությունը, թե՛ հասարակության այն հատվածը, որն իրականացնում է նման գործողություններ, հանրահավաքներ, պետք է գործեն բացառապես ՀՀ օրենքի շրջանակներում: Նրանք պետք է գիտակցեն մի բան՝ օրակարգը պետք է լինի քաղաքական:
«Մերժիր Սերժին»-ը քաղաքական օրակարգ չէ: Քաղաքական օրակարգը լինում է խորհրդարանում: Քաղաքական 4 ուժեր, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած ուժը, ստացել են մանդատ և ըստ օրենքի, ըստ Սահմանադրության, ըստ քաղաքական մշակույթի՝ մենք ունենք բոլոր շանսերը՝ ունենալ ինստիտուցիոնալ ընդդիմություն ու իշխանություն: Այս փողոցից այն փողոց գնալը, ճանապարհները փակելը, կրթական հիմնարկների դեմ միտինգ անելը, աշակերտներին դասադուլների կոչեր անելը քաղաքական օրակարգ չեն: Դրանք չեն տեղավորվում քաղաքական մշակույթի և օրենսդրության շրջանակներում»,- մանրամասնեց Էդուարդ Շարմազանովը:
Խոսելով ընթացող գործընթացների մասին, ԱԺ փոխնախագահն ասաց, որ մինչ այս պահը ոստիկանությունը ցուցաբերել է բացառիկ զսպվածություն, բայց ցուցարարներն ու նրանց առաջնորդը «պետք է գիտակցեն, որ չի կարելի անվերջ կաթվածահար անել քաղաքի երթևեկությունը, կրթական հիմնարկների աշխատանքները, պետական կառույցների աշխատանքները»:
«Բոլոր այն ակցիաները, որոնք կլինեն ու լինում են օրենքի շրջանակներում, մեզ համար ընդունելի են, իսկ բոլոր այն ակցիաները, որոնք կհակասեն ՀՀ օրենսդրությանը, անթույլատրելի են մեզ համար»,- շեշտեց Շարմազանովը:
16:02
15:33
15:15
18:18
18:04
17:55
17:35
17:19
17:02
16:48
16:24
16:15
16:13
16:09
15:52
15:36
14:55
14:36
14:18
14:13
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03