«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում այս օրերին անցկացվող հանրահավաքներին և բողոքի ցույցերին միջազգային հանրության արձագանքը խոսուն էր: Նախկինում ԱՄՆ-ը, ԵՄ-ն ու ՌԴ-ն միաժամանակ չէին արձագանքել բողոքի ցույցերին, և կողմերից (հասկանալի է՝ առաջին հերթին իշխանություններից) չէին պահանջել զսպվածություն ցուցաբերել: Նրանց արձագանքները հիմնականում եղել են ուշացած, երբ արդեն իշխանությունները դիմել էին բռնությունների, կամ միշտ չէ, որ և՛ Արևմուտքը, և՛ ՌԴ-ն նույնկերպ են արձագանքել: Մինչդեռ երեկ ընդհակառակը. «Ժողովուրդ» օրաթերթը նկատեց, որ և՛ Արևմուտքի, և՛ ՌԴ-ի տոնայնությունը համահունչ էր:
ԱՄՆ պետքարտուղարությունն իր հաղորդագրության մեջ անհանգստություն էր հայտնել մինչև հիմա ոստիկանության և ցուցարարների միջև բախումների առնչությամբ, ու նշել. «Կոչ ենք անում բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել և խուսափել որևէ լարվածությունից կամ բռնի գործողություններիցե: ՌԴ-ն ՀՀ-ում կատարվող իրավիճակին անդրադարձել է նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովի միջոցով, և ամենակարևորը, մենք հույս ունենք, որ ամեն ինչ ընթանում է օրինականության շրջանակներում»,- ասել է նա:
Եվ վերջապես, ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունն ու ԵՄ անդամ պետությունների դեսպանությունները հայտարարություն են տարածել` կարևորելով, որ «ներգրավված բոլոր կողմերը շարունակեն դրսևորել զսպվածություն և պատասխանատվություն»: ԵՄ-ն շեշտել է ժողովրդավարության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների, օրենքի գերակայության ներառյալ դատաիրավական համակարգի ամրապնդման ուղղությամբ քայլերի անհրաժեշտությունը:
Նկատենք նաև, որ բողոքի ցույցերի ողջ ընթացքում Նիկոլ Փաշինյանը մշտապես հայտարարել է թավշյա իշխանափոխության մասին` ընդգծելով, որ իրենք մերժում են բռնությունը, հակաօրինական քայլերը և իշխանությունների ուժին հակադրելու են միայն ժպիտ: Իսկ իշխանությունները երեկ արդեն փողոց են դուրս բերել զրահատեխնիկա և ջրցան մեքենաներ, որոնք գիշերային ժամին «պտտեցնում էին» մայրաքաղաքի կենտրոնում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
18:03
17:45
17:22
17:09
16:55
16:45
16:38
16:22
16:21
16:16
16:04
16:03
15:52
15:45
15:30
15:21
15:04
14:52
14:37
14:22
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03