Թեև Երևանում ընթացող սուսերամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող մարզիկներին դեռևս չի հաջողվել մեդալ նվաճել, բայց հայկական արմատներ ունեցող մեկ մարզիկ արդեն իսկ բարձրացել է պատվո հարթակ:
Թրասուսեր զենքաձևի Ֆրանսիայի հավաքականի կազմում ընդգրկված է հայկական արմատներ ունեցող Ջին Ֆիլիպ Պատրիկ Արզումանյանը, ով իր ընտրանու կազմում թիմային պայքարում նվաճել է արծաթե մեդալ:
Եվրոպայի առաջնության մամուլի ծառայության հետ զրույցում Պատրիկը նշել է, որ իր համար երազանք էր հաղթել հենց իր հայերենիքում.
«Ես հայ եմ մորս կողմից, չնայած ծնվել եմ Ֆրանսիայում։ Պապերս եղել են Արևմտյան Հայաստանից։ Նրանց ցեղասպանել են։ Մեր ազգանունը Արզումանյան է։
Առաջին անգամ է, որ Հայաստանում եմ գտնվում, բայց սա իսկապես հրաշալի պահ ու զգացողություն է, որը չեմ կարող բառերով նկարագրել, չէ որ սա իմ մոր հայրենիքն է, այստեղ ապրել են իմ ազգակիցները։ Ցավում եմ, որ հայերեն չգիտեմ, մայրս որոշ բառեր հիշում է, բայց ոչ լիարժեք, սակայն նա երբեք չի մոռացել իր արմատների մասին», -ասել է մարզիկը:
Ջին Ֆիլիպ Պատրիկ Արզումանյանը նաև ընդգծել է, որ գուցե մի օր կրկին վերադառնա Հայաստան, բայց այս անգամ արդեն ընտանիքի հետ միասին։
23:16
23:12
22:33
19:04
18:49
18:23
17:56
17:43
17:27
16:52
16:35
16:18
15:53
15:38
15:21
15:04
14:52
14:36
14:23
14:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02