Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինի հետ, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Հատկանշելով հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս բարձր մակարդակը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը բարձր է գնահատել Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանների դերը: Շնորհակալություն հայտնելով արդյունավետ համագործակցության ու համատեղ աշխատանքի համար՝ քաղաքապետը համոզմունք է հայտնել, որ Երևանի քաղաքապետարանի և դեսպանատան միջև ձևավորված փոխգործակցությունն այսուհետ ևս կլինի կառուցողական ու հաջողված: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինն իր համար մեծ պատիվ է համարել Հայաստանում պաշտոնավարելը և ընդգծել, որ այս տարիների ընթացքում իրեն զգացել է Երևանի լիարժեք բնակիչ: Առիթն օգտագործելով՝ Իվան Վոլինկինը նաև շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետին՝ անցած հինգ տարիների ընթացքում դեսպանատան հետ արդյունավետ համագործակցության համար:
Հանդիպման ավարտին քաղաքապետ Տարոն Մարգարյանը հաջողություններ է մաղթել դեսպանին հետագա գործունեության մեջ:
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
10:06
09:44
09:18
09:02
00:00
00:00
12:10
12:03
11:49
11:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47